13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողով` լսումների

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտնել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:

Գրությունը եղել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից:

168.am-ի  հարցին, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է հրավերը, գրասենյակի պատասխանատուն նշեց, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ:

Մերի Հարությունյանը հավելել է, որ գրությունը քիչ առաջ են ստացել, և ՀՀ երրորդ նախագահին զեկուցելուց հետո, նրա որոշման մասին անպայման կտեղեկացնեն և՛ լրատվամիջոցներին, և՛ հիշյալ հանձնաժողովին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ