06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ընտրություններին Հայաստանից գործուղված էմիսարները կատարեցին ամենասեւ գործը․ նրանք չկարողացան գտնել այնքան խախտումներ, որ ընտրությունները կասկածի առնվեին, սակայն նրանց գրանցած խախտումները որոշ ուժերի համար բավարար են Արցախում խժդժություններ սկսելու համար։ Սրան միացավ երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանի խիստ երկիմաստ հայտարարությունը, որը իրավիճակը հանգուցալուծելու փոխարեն այն ավելի սրեց։

Նման վտանգավոր զարգացումների դեպքում չի բացառվում այնպիսի իրադրություն, որ վիճակը Արցախի Հանրապետության գործող իշխանությունների վերահսկողությունից դուրս գա, եւ Նիկոլ Փաշինյանը, իրականացնելով իր «Արցախը Հայաստան եւ վերջ» լոզունգը, այնտեղ մտցնի ուղիղ կառավարում։ Սրանից հետո ղարաբաղյան հարցի նիկոլական լուծումն իրականացնելը դառնում է պարզագույն տեխնիկական հարց: 

Փաստորեն, անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ։ Եվ պետք չի հանկարծ ասել, թե Նիկոլը ի՞նչ կապի ունի Արցախի ընտրությունների հետ․ նման բան ասողները պարզ դեմագոգներ են»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ