29 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։ Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան […]

«Բա լայվ մտի ասա սամասուդ կանեմ, ոչ մի փուլային տարբերակ». Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՀԿ ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականի իշխանության օրոք Ալիևը բողոքում էր, որ բանակցությունների դռների հետևում պահանջում էին ճանաչել Արցախի անկախությունը (2016թ.,հոկտեմբեր)։ Նիկոլի օրոք մեզ դեմ են տալիս պարտվողական փուլային տարբերակը, որը Սերժ Սարգսյանը մերժել էր։ Բա լայվ մտի ասա սամասուդ կանեմ, ոչ մի փուլային տարբերակ, Արցախը պետք է լինի անկախ […]

«Պարոն Ռուբինյան, ախր Դուք հակասում եք Ձեր իսկ նախարարին». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ  ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հասկացել եմ, թե ինչի մինչեւ հիմա չկա Լավրովի հայտարարության ՀՍՏԱԿ հերքում. մեր քաղաքական էլիտան որոշել է արձագանքի RAP ֆորմատով ու սպասում են, որ Հայկ Ստվերը կամ Հրագը երաժշտությունը ձայնագրեն։ Դրանից հետո իրենք կհագնեն իրենց «դուխով» գլխարկները, կկախեն Փաշինյանի պատկերով մեծ ոսկեզօծ կախազարդերը ու «յո-յո»-ի […]

Միայն ժողովուրդը կարող է իրենց իշխանությանը հեռացնել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Երկրի առաջին դեմքի երկօրյա լայվը պետք է համարել Փաշինյանի պաշտոնավարման առանցքային հրապարակային ելույթներից։ Դրան  պետք է վերաբերվել որպես ծրագրային և խորքային պատկերացումների պաշտոնական ներկայացում։ Իսկ սա ենթադրում է ո՛չ թե էպիզոդիկ պատասխաններ, որքան էլ դրանք անկեղծ և ճիշտ լինեն, այլ՝ նույնքան  հանգամանալից վերլուծություն։ Ամեն ինչից անկախ, բոլոր ճիշտ կամ վիճելի հարցադրումներից անկախ, այս ելույթները ունեին […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգվել է. պաշտպանական թիմ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է: Հաջորդ դատական […]

«Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։ Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։ Լավրովը ձեզ […]

Չեմ պատկերացնում, որ ՀՀ-ում կարող է լինել իշխանություն, որը կարող է գնալ նման զիջումների, որը կա նշված փաստաթղթում. ըստ Մարուքյանի՝ Փաշինյանն անձամբ պետք է հերքի դա

«Մինչև մենք պատրաստվում էինք մեր Արտգործնախարարությունից պարզաբանումներ պահանջել, տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը, որտեղ նա հստակ հերքեց սեղանի վրա եղած որևէ փաստաթղթի հարց, այդ թվում՝ այն փաստաթղթի, որի մասին խոսեց ՌԴ արտգործնախարարը: Հետևաբար՝ այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր արտգործնախարարին հավատալ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով […]

Փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, Լավրովը իր ընկալումն է հայտնել․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով երեկ ԼՂ համակարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Մնացականյանի պատասխանին։  «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան, […]

Ահազանգ. Վանաձոր ՔԿՀ-ում 20 հոգի դիմել է հացադուլի. Պետրոսյան

Րոպեներ առաջ ահազանգ ստացանք, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 20 հոգի դիմել է հացադուլի: Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «20 հոգի դիմել է հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների ձգձգման հետ: Որպես իրավաբան՝ հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման: Ցանկացած […]

Արցախի իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին. Արցախի նորընտիր նախագահ

Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ պարագայում չի կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել, Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի