03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։

Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումը» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված Ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»: 

Հ.Գ. Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ