13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավրովի հայտարարությունը Գորդյան հանգույց մի սարքեք, որ հերթով, ով չալարի, արժան-անարժան, փորձի այն քանդել։

Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։

Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը։

Մակեդոնացու դերում հայ ժողովուրդն է լինելու, որն արդեն 30 տարի է թույլ չի տալիս ոչ մեկին՝ ներսից թե դրսից, իր ազգային արժանապատվության եւ շահերի հաշվին հարց լուծել։

Ուստի դուք, Նիկոլից մինչեւ քպական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ