13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ահազանգ. Վանաձոր ՔԿՀ-ում 20 հոգի դիմել է հացադուլի. Պետրոսյան

Րոպեներ առաջ ահազանգ ստացանք, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 20 հոգի դիմել է հացադուլի: Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«20 հոգի դիմել է հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների ձգձգման հետ: Որպես իրավաբան՝ հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման: Ցանկացած հայի կյանքը մեզ համար թանկ է, խնդրում եմ՝ արագ արձագանքեն իրավասու մարմինները,  պարզեն հացադուլի պատճառները, և դրանց տրվեն արագ լուծումներ՝ առավելևս, որ նրանք ոչ թե դատապարտյալներ են, այլ դեռ մեղադրվում են, և նրանց ուղեկցում է անմեղության կանխավարկածը»,- ասաց  Պետրոսյանը:

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ