18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600 000-ով. Արա Գալոյան

Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ Վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139): Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019թթ․ Հայաստան ժամանել է 1 […]

Իշխանության դեգրադացիայի մեխանիկան. 168.am

168.am-ը գրում է․ «Հայաստանում հաստատված ատելության մթնոլորտն ունի խորքային ու գործառութային նշանակություն։ Այսինքն՝ այնպես չէ, որ ատելության խոսքն ու ընդդիմախոսների քարկոծումը, որն իրականացվում է առավելապես իշխանության կողմից, ունի միայն քարոզչական նշանակություն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ատելության ու թշնամանքի մթնոլորտի հիմնական նպատակն է, որպեսզի երկրում ու հասարակության մեջ բացառվի այլակարծությունը։ Խոսքը ոչ թե այլակարծության իսպառ […]

Ով որքա՞ն է մուծվել ՔՊ դրամահավաքին․ Հրապարակ

«Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։ Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը։ Ներկա են եղել եւ գումար են տրամադրել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս […]

Հարգելի Սերժ Թանկյան, տեղյա՞կ եք, որ Պողոսների վարչապետը մտել է ժողովրդի գրպանը, որ «հեղափոխական» նախարարին 30.000 դոլար պարգևավճար տա

Միհրան Հակոբյանը գրում է. «Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, Տեղյա՞կ եք, որ նախարարին 8 ամսում 30.000 դոլար պարգևավճար տալու համար պողոսների վարչապետը բոմժացնում է ժողովրդին: Օրեր առաջ սրճարանում, որտեղ տարիներ շարունակ լինում եմ, մատուցողը պատմեց, որ երբեմնի ութ մատուցողներից մնացել են չորսով: Պատմեց, որ աշխատավարձի չափը չի փոխվել, իսկ աշխատանքի ծավալը կրկնապատկվել է: Պատմեց, որ […]

Հուզվեցի, երբ հասկացա, որ այդ համեստ ապրող քաղաքացին չգիտի, որ պետական ապարատում 2019-ին 33 միլիոն դոլարի ինքնապարգևատրում է կատարվել. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը համեստ ապրող մի քաղաքացու ասում է` «96 հազար դրամ ունես ստանալու»:   Քաղաքացին ուրախանում, ասում է` «երազանք ունեմ, էդ փողով սահմանամերձ գյուղերի երեխաների համար աստղադիտում կկազմակերպեմ»: Շատ հուզվեցի, երբ հասկացա, թե ինչ լավ է, որ այդ համեստ ապրող քաղաքացին չգիտի, որ պետական ապարատում 2019-ին 33 […]

Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փետրվարի 28-ի հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Էրքեջ, Նոր Ղարաչինար, Նոր Խարխափուտ, Չարեքտար, Քնարավան համայնքներում:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի թեկնածուի գրասենյակը: Հանդիպումների ընթացքում Վիտալի Բալասանյանն անդրադարձել է բոլոր այն խնդիրներին, որոնք ունեն տվյալ գյուղի բնակիչները և ներկայացրել իր թիմի լուծումները:  «Հողը […]

Պարգևավճարների նոր, գաղտնի համակարգը․ 168 Ժամ

«2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետեւից, անհասկանալի պարբերականությամբ եւ առանց հիմնավորման վճարվող պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Խոշոր չափերի պարգեւավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ […]

Գործն իրավաբանության հետ կապ չունի, որևէ ցուցմունք չկա․ Կոստանյան․ Հրապարակ

«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր ցուցմունքներում հերքեց, որ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն ու Դուք` որպես արդարադատության նախկին փոխնախարար, իրեն հանձնարարական եք տվել մարտի 1-ի առավոտյան Օպերայի բակում տեղի ունեցած դեպքերի փաստաթղթերին առնչվող կեղծիքներ անելու, ինչն էլ ընկած է Ձեր դեմ հարուցված քրգործի հիմքում։ Բացի Ալիկ Սարգսյանից, այլ ցուցմունք կա՞ Ձեզ առաջադրված մեղադրանքում՝ հարցրինք նախկին գլխավոր […]

«Փուռն է տալիս բոլորիս»․ վարչապետին դժգոհել են Վիճկոմի նախագահից․ Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դժգոհել են վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված թվերից՝ պնդելով, թե նա «փուռն է տալիս բոլորիս»։  Նրանք նշել են, որ Մնացականյանի ներկայացրած թվերը թեկուզ շատ լավն են, ինչպես ասում են, «ներկայանալի» են, սակայն հաշվարկներն ու մեթոդաբանությունը թույլ են, ինչի արդյունքում ներկայացված թվերի՝ […]

30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան

Մեկ շաբաթ առաջ Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում «Այո»-ի քարոզչությամբ է զբաղվելու… Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի պետական համալսարանի դասախոս, հասարակական գործիչ Գագիկ Համբարյանը եւ ավելացրել. «Առաջին փորձերը կատարվեցին «գիրք նվիրելու» օրվա շրջանակներում… »: «Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի