25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Հայաստանում երկակի ստանդարտներ գոյություն չունեն. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիշո՞ւմ եք, որ վերջերս նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթում դատված լինելու մասին իբր անձնական տվյալ հրապարակելու փաստի առթիվ մեր իրավապահները քրեական գործ էին հարուցել:

Այսօր նախարար Արսեն Թորոսյանը Կարեն Վարդանյանի առողջությանը վերաբերող տվյալներ է հրապարակել: Այդ տվյալները, ի տարբերություն Պապիկյանի վերաբերյալ տվյալների, իրականում պաշտպանված են, և որևէ մեկն իրավունք չունի հրապարակելու:

Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Հայաստանում երկակի ստանդարտներ գոյություն չունեն, ու հենց վաղն առավոտյան քրեական գործ կհարուցվի, ու Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ