ԱԱԾ-ն մտել է ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ
Այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում: Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը: Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ: Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք: hraparak.am





































