04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տղե՛րք մի արեք այն ինչի համար թեկուզ մի օր կամ թեկուզ մի վայրկյան կզղջաք. Ոստիկանության պահեստազորի մայոր

Տղե՛րք ես միշտ արդարացի եմ փորձել լինել եւ դրան զուգահեռ բարձր պահել այն համազգեստի պատիվը, որը կրել եմ եւ անձնական վիավորանք եմ համարել ու համարում, երբ չեն հարգում կամ ուղղակի ոչ վայել են պահում ոստիկանի կամ առհասարակ համազգեստ կրող մարդու նկատմամբ, բայց ես կասեմ հետեւյալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության պահեստազորի մայոր Գարիկ Համբարձումյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Տղե՛րք մի արեք այն ինչի համար թեկուզ մի օր կամ թեկուզ մի վայրկյան կզղջաք:

Տղե՛րք մի րոպե պատկերացրեք, որ դուք պետք է ապրեք ոչ թե ՀԱՅԱՍՏԱՆ երկրում այլ ինչ-որ այլ դրոշի կամ երկրի տիրապետության տակ, Ձեր երեխաները պետք է մեծանան այլ երկրի սովորույթներով եւ բարքերով, ի վերջո՝ վերանաք հայ կոչվելուց: Կներեք, որ այսքան դաժան նկարագրեցի, բայց սրա վերջը դա է, սրանք Ձեզանով ու Ձեր ոստիկան, քննիչ, կամ դատախազ լինելու հանգամանքով են փորձում պահել իրենց ու կոծկել իրենց արածները, մի դարձեք գործիք նրաց ձեռքում…

Տղե՛րք Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել եւ սպառնալ, դուք ուժեղ եք նրանցից, մի վախեցեք սպառնալիքներից:

Ախր հիշեք տղե՛րք, մենք օրերով չենք քնել, հերթապահել ենք, որ մարդիկ հանգիստ եւ անվնաս քնեն իրենց տներում, մենք փողոցում ամեն մի կատարվելիք հանցավոր արարքին արձագանքել ենք, որովհետեւ մեր աչքերում առաջինը երեւացել են մեր ծնողները, քույրերը, եղբայրները եւ երեխաները ու մերինից չտարբերելով պայքարել ենք բոլորի անվտանգության համար:

Տղե՜րք ազգը Ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը Դուք եք եւ Ձեր ընտանիքները:

Գնացեք արժանապատիվ եւ բացճակատ, գնացեք հանունի համար»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ