24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդդեմ Բաբելոնի ելք կա

Նոր, քրիստոնյա Հայաստանի արժեհամակարգը և փրկության ուղիները այսօրվա քաոսային իրավիճակում միակ ելքն են լինելու Հայաստանն ու հայ ազգին դուրս բերելու այս դժոխային իրավիճակից։ 2021թ․ քրիստոնեության ընդունման 1720 ամյակին ընդառաջ, Հայաստանը պետք է կայացնի փրկության միակ ճիշտ լուծումը, որը լինելու է երկիրը դեպի իրական քրիստոնեական արժեհամակարգ տեղափոխելը։

Իսկ ի՞նչ կտա մեզ քրիստոնեությունը, որի հետեւորդն ենք գրեթե 2 հազարամյակ։ եթե ոչ կրոնական մոլեռանդություն։ Պատասխանը մեր քթի տակ է։ Հարևան Իրանը, որը ընտրելով հոգևոր օրենքներով երկրի կառավարում, հասել է բարոյականության բարձր շեմին, իսկ գիտական և ռազմական ներուժը այնքան զարգացրել, որ արդեն տիեզերք արբանյակներ են ուղարկում։ Նրանք արդեն ունեն նաև միջցամաքային հրթիռ, ակտիվ զարգացնում են ուրանի հարստացման ծրագիր եւ շնորհիվ թեոկրատական կառավարման,  բարձր բարոյական պատրաստակամության մեջ են պահում թե՛ բանակը, թե՛ ժողովրդին, լինի թե՛ պատերազմի, թե՛ առաջընթացի համար։

Երկրորդ հարցը։ Չէ՞ որ աշխարհիկ պետություններն էլ ունեն նման առաջընթացներ։ Պատասխան՝ նման պետությունները կարողացել են հասնել այդ հաջողություններին երկու դեպքում․ նրանք չեն եղել թուրքերի հարևան և չեն մղել կենսաբանական գոյապայքար, ինչի արդյունքում կարողացել են դեմոկրատիային զուգահեռ դառնալ գերտերություններ։ Նաեւ ունենալով կենսաբանական թշնամիներ, պետությունները կարողացել են այդպիսի հաջողություններ, ի շնորհիվ պետական չոր և ուժեղ գաղափարախոսության։ Ինչպես տեսնում ենք վերը թվարկածներից, Հայաստանը միայն մի կետով է համընկնում այս ամենին։ 

Հայաստանը մղում է կենսաբանական գոյապայքար՝ չունենալով և չպահելով զարգացման համար իր հոգևոր հզոր հիմնաքարը՝ 1720-ամյա քրիստոնեությունը Հայաստանում։ Իսկ թե ինչո՞ւ ժողովուրդն այսօր չի պայքարում իր երկրի և իր գոյության համար ՝ պատասխանը մեկն է։ Ժողովուրդը չի տեսնում հոգևոր շարժում և նրա պայքարն այդպես էլ մնում է սաղմնային վիճակում։

Շատերի մոտ, սակայն կառաջանա հարց. իսկ ինչո՞ւ Աստված չօգնեց մեզ այս պատերազմում։ Ոմանք Մեսչյանի հայտնի երգի խոսքերը մեջ կբերեն, «ո՞ւր էիր Աստված», սակայն այս հարցի պատասխանն էլ է պարզ ու հստակ։

Իսկ «ո՞ւր էիր դու, հա՛յ ժողովուրդ», երբ գրավվում ու պղծվում էին վանքերդ, երբ մահվան վտանգի տակ էին հոգևորականներդ, երբ երկրումդ օրինականացվում էր սոդոմականությունը, որի համար իմիջիայլոց Աստված ջնջեց երկու քաղաքներ, ու՞ր են ազգիդ հարուստները, բարերարները, երբ երկրումդ հիվանդների և անոթիների, տնանկների եւ աղքատների հսկայական բանակ կա, երբ որբանոցում մոռացվում է որբը, ծերանոցում՝ ծերը։ Ու՞ր էիր դու՛, այս 2.5 տարում, երբ աստվածացնում էին մարդուն՝ անարգելով Աստծուն եւ նրա պատվիրանները։ Պատասխանը նորից մեկն է՝ դու կորցրել էիր ու մոռացության մատնել քո հոգևոր հիմնաքարը։

Այսօր  ժամանակն է սկսել համազգային փրկության քրիստոնեական շարժում, զերծ ամեն տեսակ քաղաքականությունից և օտարամոլ գաղափարախոսությունից։ Իսկ վերջում, այս ամենը եզրափակել գաղափարախոսության օրինականացմամբ, Սահմանադրության առաջին կետերից մեկով, (ինչպես այս տարի արեց Ռուսաստանը-հեղ․), իսկ կառավարումն ու մնացած օրենքները պետք է բխեն Սուրբ Գրքից և Աստծո կանոններից, ինչպես նաև Մխիթար Գոշի  « Դատաստանագրքից»։ Մենք պետք է շարժվենք ո՛չ թե դեպի նոր Հայաստաններ, այլ դեպի քրիստոնեական Հայաստան, որը կկառուցենք նորովի։ Թեման կարելի է եզրափակել հին ու բարի պատմությամբ, երբ բոլոր ազգերը մոտենալով Հիսուսին, գոհունակություն էին հայտնում իրենց հզորության համար, իսկ հայերը ՝ դժգոհում։

Որից հետո, հնչում է Աստծո պատասխանը. «Ես ձեզ հետ կիսվել եմ Իմ գաղտնիքով, որը չեմ կիսվել այլ ազգերի հետ»։ Դա «Հարության գաղսնիքն է», որի շնորհիվ հայերը միշտ նոր պետականություն ենք ձեռք բերել։

Պետք է հասկանանք մեկ բան։ Ընտրում ենք Աստծուն և փրկվում ենք ազգովի։ Ապաշխարելով, անցյալի եւ ներկայի խորհրդածությամբ, սխալները վեր հանելով եւ այլեւս չկրկնելու վճռականությամբ, նոր սխալներից խուսափելու որոշումով, իհարկե հասկանալով, որ դրանք անխուսափելի կլինեն, բայց ձեւակերպելով համազգային գոյապայքարի հոգեւոր սկզբունքներ, որոնք կհանգեցնենք աշխարհիկ հզորության եւ պետականաշինության։ Հոգեւոր եւ բարոյակամ վեմի վրա կառուցված բարոյականությամբ փրկվում ենք եկող և մնացած տարիների թուրք յաթաղաններից, աշխարհի արհավիրքներից։ Առաջ ենք գնում՝ օրհնված լինելու Արմագեդոնի համար, աշխարհի բաբելոնի դեմ։

 Հիշենք՝ ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացեց Հայաստանում նոր բաբելոն կառուցելու՝ 2,5 տարի առաջ հեղափոխության կոդերը։ Այսօր մենք ականատեսն են նոր բաբելոնի աշտարակաշինությանը Հայաստանում։  Կշարունակվի՞ բաբելոնը Հայաստանում, կախված է յուրաքանչյուրիցս։ Ինչպես դրախտում հնչեց Աստծո ձայնը, որ կանչեց Ադամին, այդպես էլ այսօր․ որտե՞ղ ես դու, ի՞նչ ընտրություն ես անում, ո՞ւմ ես պաշտում, ո՞ւմ խոսքով ես առաջնորդվում, հնչում է Տիրոջ կանչը՝ ուղղված քրիստոնյա ամեն հայի։ 

Տիգրան Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ