11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

2021-ը՝ առանց նիկոլի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«նիկոլը կգնա, նա արդեն քաղաքական դիակ է իր թրքահպատակ խմբակցության եւ կառավարության հետ, սրանք կգնան, կմաքրվեն մեր երկրից…
 
Բայց ոնց եք մարդկանց կոնկրետ զանգվածի միջից հանելու եւ չեզոքացնելու այս ատելությունը, թույնը, անուղեղությունը, չտեսությունը, ստամոքսամտածողությունը, որը ներարկվել է նիկոլիզմի կողմից, ոնց ենք մաքրելու օդը, մտքերը, երկիրը, ոնց ենք երկիրը կրկին երկիր դարձնելու, Ղարաբաղը՝ Արցախ, Հայաստանը՝ Հայրենիք, ճիշտը՝ ճիշտ եւ սուտը՝ սուտ…
 
Ոնց ենք ամոքելու հազարավոր ծնողների սրտի վերքերը, ոնց ենք նայելու հայր, որդի, եղբայր, քույր , հարազատ կորցրածների աչքերին, ոնց ենք ապաքինելու էս արյունոտ վերքերը, ոնց ենք մաքրելու Զանգեզուրը, Գեղարքունիքը, Սյունիքը, Արցախը թուրքից եւ թրքացումից․․․
 
Ներքին ձայնը կրկին ինձ մղում է լավատեսության՝ կանենք, կարող ենք, քանի որ մենք վարի տալու հայրենիք չունենք, մենք իրավունք չունենք կործանել Հային եւ Հայաստանը․․․?
 
Հ․Գ․2021-ը՝ առանց նիկոլի…»:
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ