Նիկոլ, քեզ հետ երկխոսելու ժամանակը վաղուց անցել է, դու պետք է հեռանաս
Նիկոլը վերջնականապես կորցրել է իրականության զգացումը կամ պարզապես ծաղրում է Հայաստանն ու հայ ժողովրդին: Հինգ հազար երիտասարդի զոհվելուց, տաս հազարի վիրավորվելուց, Ավետարանոցը, Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Բերձորը թուրքին հանձնելուց հետո նա դեռ հրաժարական չի տվել եւ անգամ խոսում է իր հետ հնարավոր երկխոսության մասին եւ պայմաններ առաջարկում:
Ո՞վ երկխոսի նիկոլի հետ, ինչի համար: Նիկոլը մեկ քայլ ունի անելու՝ հրաժարական տա: Նիկոլն ամենավախկոտի նման զենքը ՀՀ քաղաքացու վրա պահած է շրջում: Նա վախկոտ է, նա բարոյական որեւէ իրավունք չունի վայրկյան անգամ մնալ վարչապետի պաշտոնում, բայց մտածում է, որ իր հետ պետք է երկխոսեն:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի առաջ խնդիր են դրել ավելի ու ավելի թուլացնել Հայաստանը: Ավելի ու ավելի մեր երկիրը հեղինակազրկել եւ վերջնականապես դարձնել ծաղրի առարկա:
Անինքնասերը չի հասկանում, որ եթե նույնիսկ մեկ մարդ անգամ դուրս չգար փողոց, մեկ մարդ անգամ բողոքի ակցիա չիրականացներ, ինքը պետք է վաղուց արդեն հրաժարական տված լիներ: Լավ, իսկապես, իմքայլականների մեջ չկա՞ մի բարոյական մարդ, որ այդ մարդուն հասկացնի, որ նա պետք է հրաժարական տա:
Նիկոլն այնքան անինքասեր գտնվեց, որ սպասեց, որ իր հրաժարականը պահանջեն Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները, քաղաքական ուժերը, նախագահ Արմեն Սարգսյանը, գիտնականները, վերջապես իրենց վիշտը մի կողմ դրած տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք չնայած անբարենպաստ եղանակին դուրս են գալիս փողոց՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը:
Իմքայլականներից մեկդ ձեր վախկոտին բացատրեք, որ քեզ չեն կախելու, քանի որ մահապատիժը վերացվել է, եւ քեզ ժողովուրդը չի դատելու, քանի որ Հայաստանում կան դատարաններ: Եւ վերջապես, հերիք է թաքնվես ժողովուրդ բառի տակ: Ո՞վ է նիկոլի համար ժողովուրդը, կյանքում ոչինչ չարած անհաջողակը, որն ատում է քիչ թե շատ կայացած մարդուն: Վերջ տվեք ժողովուրդ, ժողովուրդ, ժողովուրդ ասելուն:
Մի խայտառակեք մեր երկիրը: Հեռացեք: Դուք չեք կարող կառավարել, դուք չեք կարող երկիր ղեկավարել: Եւ մի փորձեք արյունահեղություն կազմակերպել:
Մի՞թե արժեք չունի երկրի նախագահի կարծիքը, կաթողիկոսների կարծիքը, քաղաքական ուժերի կարծիքը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց կարծիքը, սփյուռքահայ ազդեցիկ դեմքերի եւ կազմակերպությունների կարծիքը:
Լավ, մի՞թե չեք ամաչում ձեր անիքնասիրությունից եւ վախկոտությունից: Ինչ վերաբերում է վախեցնելուն, ապա նիկոլը վաղուց վախեցած է: Նա միշտ է վախեցած եղել: Միշտ, դեռ մանուկ հասակից: Եւ մոռացեք երկխոսության մասին: Հրաժարական տվեք եւ վերջ:
Գեղամ Նազարյան