Վարչապետի աշխատակազմը ստում է, քանի որ այդ հատվածում սահմանի վերարտադրություն չի կատարվել. Հրապարակ
Մեկշաբաթյա հարաբերական անդորրից հետո Տավուշի մարզի Կիրանց գյուղը երեկ կրկին ալեկոծվեց, կեսօրից հետո բնակիչները փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ ի նշան բողոքի նախորդ օրը հրապարակված սահմանազատման: Բանն այն է, որ սահմանազատման համար նախատեսված վերջնաժամկետի օրը՝ մայիսի 15-ի կեսգիշերին, Հայաստանի կառավարությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ Տավուշի հայտնի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծումն ավարտված է, կողմերը […]