13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր, քանի որ նման դեպքերը մեր իրականության մեջ ընդհանրապես նորություն չեն: Բոլորս ենք հիշում Լեո փողոցում տեղի ունեցած հղի կնոջը մեքենայի տակ գցելու ողբերգական դեպքը, երբ նիկոլական կորտեժն անգամ չէր կանգնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:
Ասեմ ավելին՝ հղի կնոջը վթարի ենթարկելուց ու սպանելուց հետո, անգամ, Նիկոլին սպասարկող շարասյան վարքագծում բնավ փոփոխություն չեղավ, և շարունակում են նման ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ հանրության շրջանում լարվածություն ու ստրեսային իրավիճակ ստեղծելով (մոտ մեկ տասնյակ մեքենաների անցման համար մոտ 5-10 րոպե ամեն շարժ պարալիզացվում է):
Էս ա սրանց «ժողովրդավարությունն» ու հանրությանը «սիրելը», որն ամեն օր սրանք անհոգնել կրկնում են: Սրանք իրենցից ու իրենց աթոռից էն կողմ ոչինչ չեն սիրում ու թքած ունեն ամեն ինչի վրա: Դրա փոխարեն շարունակում են ցինիկաբար տանել իրենց քաղաքական մանիպուլյատիվ քարոզը՝ ոչ մի վայրկյան դրանից չշեղվելով»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ