23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ

Ատելություն տարածող և ավերիչ հեղափոխություններից հետո 85 տոկոս հավանականությամբ լինում են պատերազմներ։ Հետևաբար, Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունները 2018 թվականից, իրենց ծագման օրվանից են պատերազմներ բերող ու մեր ժողովրդի վզին պատերազմներ փաթաթող։ Քաղաքագետ Էդգար Էլբակյան  

Փաշինյանի «ամենատեսանելի հաջողությունը»

Հրապարակը տեղեկացնում է, որ ընդամենը 20 օր առաջ խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցներ կիրառած եւ 100-ից ավելի քաղաքացու վնասվածք պատճառած, բանտերում 3-4 տարի` առանց դատավճռի, քաղբանտարկյալներ ունեցող վարչապետը, ում երկրում հերոս ազատամարտիկին` ցույցի մասնակցելու համար դաժան ծեծի են ենթարկում, իսկ ձերբակալված անձին մեքենայից իջեցնելով` դիմակավորված անձինք խոշտանգում, երեկ «ժողովրդավարությանը» նվիրված փակ միջոցառման է մասնակցել, որին […]

Թուրքիան մեղադրում է Իրանին քրդերին զինելու մեջ /Տեսանյութ/

Անցյալ շաբաթ Սուլեյմանիայում (Իրաք) տեղի ունեցավ Թուրքիայի և Իրանի միջև հանդիպումը։ Թուրք պաշտոնյաները հանդիպման ժամանակ իրանական կողմին հայտարարել են. «վերջ տվեք զենք մատակարարել PKK-ին»։ Ըստ  թուրքական լրատվամիջոցների՝ իրենք տեղեկություններ են հրապարակել ԱՄՆ-ի և Իրանի կողմից PKK-ին անօդաչու սարքեր և հրթիռներ մատակարարելու մասին և հայտարարել, որ նոր խմբաքանակ ստացվելու դեպքում«կրակելու հրաման» է տրված։ Այս հարցում իրանական […]

Տեղումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով: Երևան քաղաքում ևս հուլիսի 2-3-ին սպասվում […]

Դարձյալ քաոս անձնագրային բաժիններում. Փաստ

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նորից լուրջ խնդիրներ են առաջացել նույնականացման քարտերի ստացման հետ կապված, մասնավորաբար Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում համապատասխան «սարքերը» չէին աշխատում, և մարդիկ ստիպված կա՛մ ժամերով հերթ էին կանգնում այլ բաժիններում, կա՛մ փորձում էին մարզերում «բախտը փորձել», կա՛մ տառապում էին ՕՎԻՐ-ում: Որոշ ժամանակ անց խնդիրը, կարծես, լուծվեց, թեպետ ժամանակ […]

Ոչ մի հանրաքվե, միայն փիառ․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։ Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար: Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված