Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով ընդդիմադիր է․ հանձնարարված է ՀՀԿ-ի դեմ աշխատել. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի: Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն: Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: […]
Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։ Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի ներկայացնելուն։ Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան […]
Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1:7): Եվ սա երեք պատճառով. Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ: Երկրորդ` որովհետև […]
Հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Տեղում ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ փողոցում՝ հետիոտնի համար անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից […]
Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի նկատմամբ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում եւ 12 տարի անց դարձյալ կխաղա տիտղոսի համար։ 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որին գոլային փոխանցում կատարեց ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։ 21-րդ րոպեին աչքի ընկավ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը, որը […]
ՖԲ օգտատեր Կարեն Ղազարյանը գրառում է արել. «Միջպետական, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը այսօրվանից Կիրանցի հատվածում փակվեց, շրջանցիկ ճանապարհը Աճարկուտըով է անցնում, իսկ Կիրանցում կամուրջը և ճանապարհի մի հատվածը թշնամուն հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տանում։ Հգ. Հայրենիքը մաս-մաս վճարեցին, մի օր էլ հերթը Աճարկուտի կհասնի»։
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Երևան քաղաքում հուլիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 10–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25….+27 աստիճան։ […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը աշնանը մեծ թափով կվերսկսի փողոցային պայքարը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից սկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները։ Սրբազանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների […]