12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Եկեղեցուն թիրախավորելն ու եկեղեցու կառավարման մեջ ոտնձգություններ անելը ոչ որպես վարչապետի իրավասությունն է, ոչ էլ որպես Եկեղեցու հետևորդի․ Սարոյան

ՀՀԿ խորհդրի անդամ Վահագն Սարոյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եկեղեցուն թիրախավորելն ու եկեղեցու կառավարման մեջ ոտնձգություններ անելը ոչ որպես վարչապետի իրավասությունն է, ոչ էլ որպես Եկեղեցու հետևորդի։
Կարճ ինտերվալներով ֆեյսբուքյան գրառումներ անելու փոխարեն կոնկրետ պրոբլեմներ կան որոնք ուղիղ Հայաստանի տնտեսությանն են վերաբերում, ինչը անմիջապես վարչապետի իրավասության հարցեր են…
Վրաստանից փակել են հայկական բեռնատարների մուտքը իրենց սահմանից ներս, ՊԵԿ-ը չի կարողանում հարցը կարգավորել հայտարարում է, որ իբր ՊԵԿ-ը նպատակահարմար չի համարել հայ-վրացական սահմանը հատեն հայկական տարբեր արտադրանքներով բարձված տասնյակ բեռնատարներ։ Կառավարության ղեկավարը ոչ թե պետք է սլոգաններ հորնի կամ բլոգերություն անի, այլ վերցնի հեռախոսն ու զանգ տա Կոբախիձեին և հարցին լուծում տա, եթե կկարողանա իհարկե։ Սակայն ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ «լուզեռը ոչ թե հարց է լուծում, այլ մեղավորներ է փնտրում»։
Հաջորդը՝ Հայաստանում չընդհատվող աճ են գրանցում ծանր, առանձնապես ծանր հանցագործությունները հրազենի կիրառմամբ։ 10 օրյա ինտերվալով դիտակելու պարագայում 1-3 դեպք է հանդիպում միջինում։ Երկրում հանցավորության պոտենցիալն ու հանցանքին դիմելու մղումները նվազեցնող արշավ արեք, ոչ թե եկեղեցու գործերին խառնվեք։
Վիճկոմիտեի տվյալներով Հայաստանում սպառողական ապրանքների զանգվածային գնաճ է։ Այս գնաճը կանգնեցնող կարգավորող հարցերով զբաղվեք։ Պետական պարտքի 13 միլիարդի ավելացման պարագայում էլ չեք կարողանում հարկահավաքություն անել ստիպված տնտեսվարողներին եք տեռորի ենթարկում։
Ցանկը կարող ենք երկար շարունակել…»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ