13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մի խուլ անկյունում նստած «գող փիսոն» քմծիծաղում եւ ատամներն է կրճտացնում․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբույքան իր էջում գրել է․
«Քանզի ինքս, բարեբախտաբար, ԱԺ պատգամավոր չեմ եւ չեմ հանդիսանում «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, երեկ, երբ տարածվեց «Հայաստան» դաշինքի ղեկավարի «հպարտ» հայտարարություն-գրառումը, թե իրենց 28 պատգամավորները ստորագրեցին վարչապետին անվստահություն հայտնելու ձեւաթութը, սրտանց ուրախացա, իրոք, ականատեսներ կան, երեխայի պես ուրախացա եւ շտապեցի ողջունել այդ քայլը։ Ուրախացա, որ իմ որոշ ընկեր- բարեկամների հարցում չեմ սխալվել, երբ կարծել եմ, որ կարեւոր-ճակատագրական պահին նրանք կանեն ճիշտ եւ հայրենանպաստ քայլ։
Բայց, ուրախությունս կարճ տեւեց, որովհետեւ անմիջապես պարզվեց, ավելի ճիշտ՝ հայտնի դարձավ, որ, այն, ինչ պարոն գեներալը ներկայացրել եւ, ապա, իրենց պատգամավորները հպարտորեն տիրաժավորել են, դեռ՝ հոխորտալով, իմպիչմենտի նախաձեռնողների հասցեին մատ թափ տալով, թե, ահա, ստորագրություն էիք ու՞զում, ստացեք, ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենասովորական, էժանագին եւ՝ տխուր բլեֆ, այլ բառով՝ սուտ։ Որովհետեւ ստորագրությունների այն թերթիկը, որը ներկայացվեց եւ անգամ իրենց շարքերին մոլորության մեջ գցեց, առհասարակ ոչ մի կապ չունի անվստահության գործընթացի հետ, դա սովորական մի թերթիկ է, որը , հավանաբար, ինչպես բացահայտեցին պատգամավորները «Պատիվ ունեմ» խմբակցությունից, ՍԴ -ին ժամանակին ուղղված ստորագրությունների թերթիկ է, որը, ընդորում, ներկայացվել է ոչ ամբողջությամբ, քանզի նման թերթիկ-գրառումներում, ուղղված ՍԴ-ին, եղել են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրությունները, եւ այդ հատվածը,հասկանալի պատճառներով, տվյալ դեպքում չի ներկայացվել։ Ի՞նչու եմ սա գրում, պա՞րզ է, չէ, որ կարող էի փոփ-կորն առնել եւ դիտել այս տրագիկոմեդիան, բայց, սիրտս ցավում է, այս ֆարսը անձամբ ես ընդունում եմ նաեւ որպես անձնական վիրավորանք, որովհետեւ իմ շատ ընկերներ, շարքային դաշնակցականներ եւ այլք, նույնպես ազնիվ մոլորության մեջ են, ինչպես ես էի երեկ-երեկոյան տվյալ «ստորագրությունները» հրապարակվելուց անմիջապես հետո։ Այո, քաղաքականությունը կարող է լինել նաեւ՝ անազնիվ, սա հենց այդ դեպքն է։ Մի՞թե մտածում էիք, որ այս էժանագին բլեֆը չի բացահայտվելու, թե, մտածում էիք, մենք կշարունակենք պարկեշտ գտնվել եւ չխոսել այս մասին։ Մենք, որ 2018-ից հետո անգամ, ձեզ հետ կողք-կողքի կռվել, ծեծվել, բանտ ենք նստել։ Ուրեմն, իրոք, 2018-ի թելերը ձեզ դեռ կապկպված են պահում։
Այս ամբողջ խայտառակ ֆարսի միակ ամոթն այն է, որ մի խուլ անկյունում նստած «գող փիսոն» քմծիծաղում եւ ատամներն է կրճտացնում։
Հ․Գ․ Մի արեք, պարզապես մի արեք, քաղաքը փոքր է, մի օր իրար երեսի ենք նայելու, երեսատեղ թողեք։Նկարը 2024-ի հունիսի 12-ի է, երբ դեռ նռնակները չէին պայթում մեր գլխին, Բաղրամյան փողոցում»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ