23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարող՞ա Գարեգին Նժդեհից հետո մի օր էլ Մոնթեի հուշարձանը հանել տան. Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը գրում է. Շատերիս վրդովեցրել է այն փաստը, որ Մոնթեի հիշատակի օրը` հունիսի 12-ին ադրբեջանական կողմին է հանձնվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզը, սակայն երևի քչերն են ուշադրություն դարձրել, որ այդ նույն օրը Արցախի նախագահի աթոռը զբաղեցրած քաղաքացի Ա.Հ.-ն չի մասնակցել Մարտունի քաղաքում Մոնթեի հիշատակին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ չի խոնարհել նրա հուշարձանին: Չկա նաև […]

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռի արձագանքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․ «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, […]

Պատրաստ լինել ստորության ու անսպառ ծավալների հասնող ստի ընդամենը կապիտուլյանտի հրամանով. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Օրվա զառանցանքներն այնքան շատ են, որ հերթը սրան նոր հասավ։ Կարևորը հասավ ու միշտ հասնելու է հույս չունենաք։   Սամվել Բաբայանը, որ պատրաստ էր սեփական խղճուկ «ապագաԿանիկոլ» օպերացիային կասկած չունեի։ Բայց էտ թշվառությունը, որ տարածելու է նաև սեփական անցյալի ու մեր անբիծ հաղթանակների վրա՝ […]

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, փորձում են կասեցնել մեր հաջողված քարոզարշավը, չի ստացվելու. Արսեն Բաբայան

Մեր ռեյտինգի աճն ամենևին դուր չի գալիս այս իշխանություններին և դա է պատճառը, որ վերջին օրերին հատկապես մեր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են քաղաքական ուժեղ ճնշումներ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը։ «Դրա ապացույցն է վերջերս Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, թե իբր պարոն Խլղաթյանն ընտրակաշառք է բաժանել։ Տևական ժամանակ […]

«Այո’, վերածնունդ լինելու է»․ Արտակ Զաքարյանը դիմել է ուսուցիչներին և դասախոսներին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, պատիվ ունեմ դիմելու ձեզ։ Այս կիրակի, հունիսի 20-ը դառնալու է մեր երկրի վերածնունդը խորհրդանշող նոր սկիզբ։ Դա կախված է նաև ձեզանից։ Ուսուցչությունը և բարձրագույն կրթությունը՝ Հայ ինքնության, հայոց տեսակի, լեզվամտածողության և ազգային ոգու պահպանման ամենանվիրական առաքելությունն է։ Դուք, ձեր համեստ, շատ դեպքերում չգնահատված գործունեությամբ, […]

Պարզվում է՝ Փաշինյանը ոչ միայն կարգախոսն է գողացել Թուրքիայից, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը

Մի քանի շաբաթ առաջ հանրությանը հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գողացել է Թուրքիայի քաղաքական ուժերից մեկի՝ «Բարօրություն» կուսակցության կարգախոսը «Burada gelecek var», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Ապագա կա»: Պարզվում է, որ Փաշինյանը ոչ միայն կարգախոսն է գողացել Թուրքիայից, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշը: Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար

Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցը տեղի է ունեցել հունիսի 7-ին. Փաշինյանը հարբած զանգել է Գասպարյանին ու վերջին հայհոյանքներով վիրավորել՝ հավաքին քիչ մարդ ապահովելու համար Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկադալային զրույցը, որում Գասպարյանը Փաշինյանին հոգեկան հիվանդ է անվանում՝ նշելով, որ «հանուն պետության պետք է գնա», տեղի է ունեցել […]

20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է ԼՂ-ում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը: Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում իր խոսքում դատախազը ռազմագերու համար պահանջել էր 20 տարվա ազատազրկում: Լիբանանահայ Վիգեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի