Սերժ Սարգսյանի համար կարևորը Հայաստանն ու Արցախն են,ոչ թե գովազդվելը կամ միավորներ հավաքելը. Վահան Բաբայան
Վահան Բաբայանը գրում է.
Ինչ խոսք,Սերժ Սարգսյանի BBC-ին տված այսօրվա հարցազրույցը ուներ առաջին հերթին գեոպոլիտիկ նշանակություն:Այն քաղաքական լրջագույն խոսք էր ինչը հետընտրական Հայաստանում թթվածնի նշանակությւն ուներ: Ի դեպ իմ կարծիքով միայն երրորդ նախագահն է աշխարհաքաղաքական ասելիք բերում դաշտ,մնացածի մոտ միայն ներքաղաքական աղմուկ է: Շատ կարևոր է,որ մարդիկ ընկալեն այն ինչ կատարվեց և ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ Սերժ Սարգսյանի խոսքը կարող է դառնալ ուղենիշ:
BBC-ին տված հարցազրույցում նախագահը ևս մեկ անգամ ներկայացնելով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի պատմությունը անդրադարձավ կարևորագույն հարցերի,որոնք շատերին հանգիստ չեն տալիս և կրկին տարբեր շահարկումներ առիթ են դառնում Կարևորը այն է,որ երբ մեկ տարի առաջ ասում էի Սերժ Սարգսյանի վերադարձը ամիսների հարց է մարդիկ հեգնում էին:
Այսօր երրորդ նախագահի գլխավորած կուսակցության`ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության դաշինքը արդեն խորհրդարանում է ,նախագահը պրագմատիկ,հանգիստ գալիս է`գուցե ոչ անձամբ ղեկավարելու,քանի որ նա դրա մասին արդեն ասել է,բայց իր թիմը անկասկած լինելու է հաջորդ իշխանությունը ,կասկած չկա,որ այս կապիտուլյանտին վռնդելուց հետո Սերժ Սարգսյանը հետ կբերի մեր նախկին կայուն,անվտանգ և զարգացող Հայաստանը:
Հ.Գ Սերժ Սարգսյանի համար կարևորը Հայաստանն ու Արցախն են,ոչ թե գովազդվելը կամ միավորներ հավաքելը,դա եղել է 90-ականներին,իր նախագահության տարիներին և նաև այսօր:Ուղենիշը տրված է ,մնում է հասկացողները հասկանան: #Կինոն_նորա_սկսվում