24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Տպավորություն ա, որ սերիական մանյակ են բռնել, ում պետք ա շուտ փակել, որ ավել մարդ չսպանի։ Ամոթ ա, տիկին»․ Ստեփան Մաթոսյան

Ստեփան Մաթոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1 ամիս։ Երեկ Մասիվի դատավոր Մելիքսեթյանը իր դատարանի բարձրությունից կարդաց 1 ամիս կալանք։ Այսօր ահագին նոր բան իմացա Չարչյանի մասին, որ նա կաշառակեր ա, մարդասպան ա, մանկավաճառ ա, հանցագործ ա…. ու էդ սաղ մենակ քոմենթներից։ Այսինքն, մարդիկ, ովքեր Չարչյանին կյանքում չեն էլ տեսել, ավելի շատ բան գիտեն իրա մասին, քան ես, էս 15 տարիների ընթացքում հասցրել եմ իմանամ։

Հետաքրքիր է, արդյոք Մելիքսեթյանը կալանքի տանելուց հաշվի՞ է առել, որ էս մարդը վերջին ամսվա ընթացքում 3 վիրահատություն է տարել, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ և անընդհատ բժշկական հսկողության կարիք, որ իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, որ ողջ իր կենսական ներուժը նվիրել է իր երկրին և քաղաքացիների առողջությանը… Աբսուրդ ա։ Լավ, ես չեմ հասկանում՝ ե՞րբ մենք սենց շեղվեցինք ուղղուց, որ էլ մարդկային արժեքները չեն գնահատվում։ Տպավորություն ա, որ սերիական մանյակ են բռնել, ում պետք ա շուտ փակել, որ ավել մարդ չսպանի։ Ամոթ ա, տիկին։

«Իզմիրլյան» ԲԿ ում տեղի կունենա ստորագրահավաք, որպես բողոքի ակցիա դատարանի որոշման և գլխավոր դատախազության գործողությունների դեմ։ Աշխատանքային ժամից հետո ստորագրահավաքի արդյունքները, նամակի տեսքով, ուղղված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, իջեցնելու ենք գլխավոր դատախազություն։

 

Հարգելի կոլեգաներ, սա քաղաքական ակցիա չէ, որևէ քաղաքական գործընթացի հետ առնչություն չունի, սա ԲԺՇԿԱԿԱՆ հանրության բողոքն է՝ ուղղված բժիշկ քաղաքացու իրավունքները պաշտպանելուն։ Ուրախ կլինեմ կողքս տեսնել բոլոր ԿՈԼԵԳԱՆԵՐԻՍ, ով անհանգստացած է Արմեն Չարչյանի ճակատագրով»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ