08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի անվտանգության ավտոմեքենան միայն հրաշքով չի բախվել Կարին Տոնոյանի ավտոմեքենային /տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանին Սյունիք ուղեկցող ոստիկանական մեքենան քշել է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մորը՝ Կարին Տոնոյանին տեղափոխող մեքենայի վրա. հերոսի մայրը հրաշքով է ողջ մնացել Տեսանյութը՝ 5165 շարժման խոսնակ Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես է ոստիկանությունը վրաերթի փորձով կանգնեցնում Փաշինյանին հանդիպակաց ընթացող մեքենաները, որպեսզի վերջինս անցնի: «ԲԱՑԱՀԱՅՏ ՎՐԱԵՐԹԻ ԿԱԴՐԵՐԸ Կադրերը, թե ինչպես […]

Իրեն գժի տեղ դրածը սյունեցիների վրա տղա է տանո՞ւմ․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուռնուխ-Գորիս ճանապարհահատվածին եմ, ավտոշարասյունը գնում է դեպի Կապան, հաշվեցի մոտ ութ մեծ ավտոբուս եւ մոտ տասը մարդատար մեքենա․․․իրեն գժի տեղ դրածը սյունեցիների վրա տղա է տանո՞ւմ»։

Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը հանդիպել են․ ծրագրեր և նախագծեր են քննարկել

Այսօր «Հայաատան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը։ Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք մի շարք ծրագրեր և նախագծեր։

«Տղա եք՝ պարզեք, ո՞ւմ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։ Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։ Հիմա եկեք ինձ […]

«Ինչպես է հանձնվել Հադրութը, ինչպես են ադրբեջանական զորքերը, գործնականում ոչ մի դիմադրության չհանդիպելով, Հադրութից պիկապներով հայտնվել են Շուշիում»․ Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն է ունեցել չպարտվել Ղարաբաղյան պատերազմում: «Առաջին հերթին այն (պատերազմը,-խմբ.) չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, այն հնարավոր էր կանգնեցնել: Մենք այդպիսի հնարավորություններ ունեինք: Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, ապա այստեղ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ […]

Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին

Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։ Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու: Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր Հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի, ոչ տոնելու, […]

«Կոչ եմ անում ձեր ձայնը տալ այդ երկու ուժերից որևէ մեկին». Արշավիր Ղարամյան

«Հարգելի՛ զինակիցներ, սիրելի՛ բարեկամներ Ինչպես բոլորիս հայտնի է, հունիսի 20-ին ՀՀ-ում անց են կացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ընտրապրոցեսը, ցավոք, անխուսափելի անհրաժեշտություն դարձավ այն պահից, երբ ակնառու երևաց Հայաստանի Հանրապետությունը կառավարող խմբի ապիկար ու կապիտուլյանտ էությունը։ Ընդամենը 3 տարում այս խումբը իր առաջնորդով ամբողջ աշխարհի առջև խայտառակեց հինավուրց ազգը, կոտրեց մեր ոգին, մեզ դարձրեց թշնամու […]

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պաշտոն առաջարկել․ Սպուտնիկ Արմենիա

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում հաղթելու դեպքում կառաջարկի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին վերադառնալ Հայաստան։ Այդ մասին Քոչարյանը հայտարարել է ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիա գործակալության հարցին։ Հունիսի 14-ին Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն էր տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին առաջիկա ընտրություններում։ Կարապետյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի