25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել մեր նախնիների հայրենիքից․ Արամ Գաբրելյանովը՝ Փաշինյանի մասին

Մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովն իր թելեգրամյան ալիքում գրել է․

«Զգացմունքներն անցան: Եկել է ժամանակը Հայաստանում վերլուծելու իրավիճակը. այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով ՀՀ–ում հետընտրական իրավիճակին։

«Առաջին տպավորությունը. հաղթել է կապիկների մորուքավոր արքան: Ավելի ճիշտ ոչ թե այդպես, այլ հայրենասերներն են պարտվել: Ոչ մեկ չկա՝ մեղադրելու: Միայն ինքներս մեզ:

Քոչարյանի դաշինքը հիանալի PR արշավ է իրականացրել: Ամեն ինչ իր տեղում է, կարգախոսներ, հանրահավաքներ, տեսանյութեր: Զրո բողոք. բայց «դաշտային» աշխատանքը լիովին ձախողվել է: Նրանք, ովքեր աշխատում էին «դաշտում», ես նրանց չեմ ճանաչում, լիովին պատրաստ չէին նման ընտրարշավի, երբ «կապիկներն» օգտագործում էին իշխանության մեջ գտնվող բոլոր անձանց շահարկելու և ճնշելու համար: Մի խոսքով, զրո մենեջմենթ:

Ի՞սկ հետո ինչ է լինելու։ Հետո արդեն` պայքար իրենց էթնիկ պատկանելության համար: Ավանդույթների պահպանման համար: Իրենց կրոնի պահպանման համար:

Մի անգամ մանուկ ժամանակ, երբ հայրս խստորեն պատժեց ինձ, ես հարցրեցի տատիկիս՝ ե՞րբ կարելի է չհնազանդվել հայրիկին:

Նա պատասխանեց. եթե հայրդ ասում է, որ պետք է հրաժարվես քո Աստծուց, քո դավանանքից, ընտանիքից, միայն այդ դեպքում կարող ես հայրիկին ասել` ոչ:

Ո՞վ է այս մորուքավոր «կապիկը», որ ստիպի մեզ հրաժարվել մեր Աստծուց՝ մեր նախնիների հայրենիքից: Դեռ ամեն ինչ առջևում է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ