15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուրախ ենք Թուրքիայի իշխանություններից լսել, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ փակված սահմանը. Արարատ Միրզոյան

Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին,որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս […]

Ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ երեկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։ «Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե […]

«Անահիտ Ավանեսյանի սարսափը պայմանավորված էր հատուցման ձևերից մեկի հետ առերեսվելու անխուսափելիության գիտակցումով». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Անահիտ Ավանեսյանի սարսափը պայմանավորված էր հատուցման ձևերից մեկի հետ առերեսվելու անխուսափելիության գիտակցումով։ Իրենց համոզմունքը, որ հուսալիորեն պատսպարված են հասարակության արձագանքից իրենց հանցանքների հանդեպ, թույլ է տալիս շարունակել ոճրագործությունները Հայաստանի նկատմամբ։   Այդ համոզմունքը ջարդուփշուր է լինում ամեն անգամ, երբ ՀՀ քաղաքացին ճեղքում է պատնեշը հասարակության իրական վերաբերմունքը ցույց […]

«Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակություն պետք է ժողովրդի շունչը տեսնի ու զգա». Իշխան Սաղաթելյան

Այսօր Երևանում, օրվա առաջին կեսին, երբ  տեղի էր ունենում ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, ընդդիմությունը ՀՀ արտգործնախարարության մոտ բողոքի ակցիա էր անցկացնում։   Ֆրանսիայի հրապարակից քայլերթով  դեպի ՀՀ արտգործնախարարություն գնալու և  հենց այնտեղ ակցիա անցկացնելու նպատակն էր  հայտարարությամբ մեկ անգամ ևս իրազեկել Ռուսաստանից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնյային, որ Նիկոլ Փաշինյանը […]

Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հարցով պատգամավորը դիմել է գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 3-ին Երևանում անհնազանդության խաղաղ ակցիային մասնակցած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանն առնչվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա նաեւ նշել է. «ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային հեղինակավոր օղակների ուշադրությունն եմ հրավիրել […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է․ Չավուշօղլու

Հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը։ Հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում: Թուրքիայի ԱԳՆ […]

Ինչու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկու օպերատոր տանում գործուղման․ «Հրապարակ»

«Աշխատանքային քառօրյա այցով երեկվանից` հունիսի 8-ից, Ստրասբուրգ (Ֆրանսիա) է գործուղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կավարտվի հունիսի 12-ին։ 7 հոգանոց պատվիրակության կազմում, Սիմոնյանից բացի, ընդամենը մեկ օրենսդիր է ընդգրկված՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, մեկն ԱԺ նախագահի խորհրդականն է, արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունների պետերը, 1 լուսանկարիչ-օպերատոր, 1 հեռուստաօպերատոր։ Ստրասբուրգից վերադառնալուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի