19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

«Անահիտ Ավանեսյանի սարսափը պայմանավորված էր հատուցման ձևերից մեկի հետ առերեսվելու անխուսափելիության գիտակցումով». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Անահիտ Ավանեսյանի սարսափը պայմանավորված էր հատուցման ձևերից մեկի հետ առերեսվելու անխուսափելիության գիտակցումով։ Իրենց համոզմունքը, որ հուսալիորեն պատսպարված են հասարակության արձագանքից իրենց հանցանքների հանդեպ, թույլ է տալիս շարունակել ոճրագործությունները Հայաստանի նկատմամբ։
 
Այդ համոզմունքը ջարդուփշուր է լինում ամեն անգամ, երբ ՀՀ քաղաքացին ճեղքում է պատնեշը հասարակության իրական վերաբերմունքը ցույց տալու ու հիշեցնելու պատասխանատվության անխուսափելիության մասին։
 
Երեկ ԱԺ պատգամավորները դա են արել։ Կոտրել են կեղծիքը, թե իշխանազավթ խմբակի անդամությունը թույլ է տալիս ասել ցանկացած խոսք ու անել ցանկացած հանձնարարական մնալով հեռու ու հասարակության համար անհասանելի վայրերում։
 
Դրանց համար ամենածանրը գիտակցելն է՝ նիկոլը այդ խոստումն էլ չպահեց, իր հանցակիցներին չկարողացավ պատսպարել ՀՀ քաղաքացուց»։
 
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ