31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ բեմականացված ու գռեհիկ շոուներ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարծիքով՝ երեկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։

«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը որ կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։

Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», – նշեց նախարարը։

 

Ավանեսյանն ասաց, թե ժողովրդավարություն չի նշանակում անօրինական թողտվություն։ Ժողովրդավարություն, նրա խոսքով, նշանակում է պատշաճ վարքագիծ, իսկ երբ դա չկա, այո՛, պետք է կիրառվի վարչարարություն։

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը երեկ գնացել են Առողջապահության նախարարություն, մուտք գործել սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության է եղել։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց նետել են 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները, որտեղ նրանց մարմինները պարկերով գետնին էին նետված։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ