27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլին ասեք, որ ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են ու Փառուխ գյուղ են մտել։   Բան չունի՞ ասելու կամ թափ տալու։   Թե՞ նորից «բունկեր» է մտել։ Ձայն հանի , տնաշեն»։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժման մասին․ «Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի […]

Դեպի Փառուխ և Խրամորթ գյուղեր Ադրբեջանի զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:  

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված, մարտի 24-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ուղղված տասնյակ ռուսական պաշտպանական ընկերությունների, խորհրդարանի հարյուրավոր անդամների և երկրի խոշորագույն բանկի գործադիր տնօրենին: Այս մասին հայտնում է Reuters-ը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև ուղեցույց է հրապարակել իր կայքում՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի մասնակցությամբ ոսկու հետ կապված գործարքները կարող են պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ […]

«Ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են, մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Արցախից ստացված լուրերի ադրբեջանցիները Ասկերանի ուղղությամբ հարձակվել են,մտել են Փառուխ գյուղ ու շարժվում են Քարագլուխ»։ Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է․ «Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի […]

Ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է։  Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել […]

Ադրբեջանը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը. ՊԲ-ն ու խաղաղապահները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը

Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են […]

Պարոն կապիտուլյա՛նտ, քեզ քանի՞ անգամ ենք զգուշացրել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր, կառավարության նիստում Նիկոլն ընդարձակ ելույթ ունեցավ, որի բուն կոնտեքստը հիասթափությունը, անօգնականությունն ու անճարությունն էր: Սա փաստ է, որը երևաց հերթական անգամ: Սա վախեցած ու սեփական սխալների հետևանքների համար մեղավոր փնտրողի հերթական ելույթ էր:   Ի՞նչ է ասում Նիկոլը, մեջբերենք մի դրվագ “…Այն փաստը, […]

Կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանի « մենք ֆաշիստ չենք» արտահայտությունը մեջբերելուց հետո չէր խանգարի մեկ այլ արտահայտություն էլ ցիտեիր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտ, Սերժ Սարգսյանի «մենք ֆաշիստ չենք» արտահայտությունը մեջբերելուց հետո չէր խանգարի մեկ այլ արտահայտություն էլ ցիտեիր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։   Չնայած ում ի՞նչ եմ ասում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված