«Եռաբլուր»-ում գողացել են 44-օրյա պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելության եկած քրոջ դրամապանակը
Անհայտ անձը «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քույր՝ Մ. Խաչատրյանին պատկանող դրամապանակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Մայիսի 31-ին, ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի […]





































