22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է․ Չավուշօղլու

Հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ թեև կան տարաձայնություններ, բայց Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան սերտ համագործակցում է: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես մատնանշել է Աստանայի ձևաչափը, որի միջոցով փորձում են քաղաքական լուծում գտնել Սիրիայի խնդրին:
 
Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում աճում է Թուրքիային ուղղված այդ YPG/PKK-ի վտանգը, որի դեմ Անկարան պետք է  միջոցներ ձեռնարկի: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ 2019-ին Թուրքիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք պետք է կիրարկվեն:
 
Չավուշօղլուն խոսել է նաև Հարավային Կովկասի մասին՝ հետևյալ շեշտադրումներով. «Մյուս կողմից քննարկել ենք Հարավային Կովկասում 3+3 ձևաչափը, Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Այս հարցերում ՌԴ-ի ցուցաբերած աջակցության համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Կարծում ենք, որ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևոր է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ