26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զորքերը շարունակում են մնալ Քարագլխի հատվածում ամրացված նույն հենակետերում. Շտաբ

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Արցախի տեղեկատվական շտաբից  հայտնում են, որ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ […]

Արցախի նախագահն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Հանրապետությունում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված ուժերի […]

Յուրայինները սկսել են ընդօրինակել Փաշինյանին. Նստած էր թզբեհը ձեռքին․ «Հրապարակ»

Երեկ՝ Թատրոնի համաշխարհային օրը, օպերային թատրոնում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր։ Կառավարական օթյակում էին ԿԳՄՍ նախարարը, Երեւանի քաղաքապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով նստած էր թզբեհը ձեռքին։ Ամիսներ առաջ էլ Փաշինյանն էր ԱԺ գնացել թզբեհով, որը, փաստորեն, վարակիչ է եղել, եւ յուրայինները սկսել են ընդօրինակել նրան։ Առհասարակ՝ առաջին դեմքի օրինակը միշտ է վարակիչ եղել։ […]

Պատերազմի հավանականությունը աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերն անբավարար են. Տիգրան Աբրահամյան

Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն, ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող […]

Այս կառավարությունն ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա. «Փաստ»

Այն, որ Հայաստանում գնաճն անկառավարելի ու շարունակական է, նույնիսկ անզեն աչքով է նկատելի: Մասնագետները դրա համար ներկայացնում են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, որպես պատճառներից մեկը, նշում է կառավարության գործունեությունը, որը, նրա կարծիքով, ուղղակիորեն նպաստում է գնաճին: «Վերջերս հենց կառավարության ղեկավարը խոսեց հնարավոր վատ հետևանքների մասին: Այդ մի խոսքը բավարար էր, […]

Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել […]

Ծովագյուղյան «էպոպեայի» ակունքները. «Փաստ»

Վերջին օրերին բավական լարված վիճակ էր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենն ունի ուշագրավ նախապատմություն, և պատահական […]

Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայաթափումն է. «Փաստ»

Բաքվի քայլերը հերթական անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները, այն է՝ Արցախյան հակամարտության միակողմանի ու ռազմական ճանապարհով վերջնական լուծում, որը ենթադրում է Արցախի ամբողջական հայաթափում։ Ըստ էության, Ադրբեջանին ներվեցին 2020 թվականի ռազմական ագրեսիան ու արցախահայության նկատմամբ իրագործած հանցագործությունները, դրա համար էլ Բաքուն փորձում է սկսած գործն ավարտին հասցնել՝ մանավանդ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի դասավորության […]

Ինչքա՞ն է արժեցել Ալեն Սիմոնյանի աղմկահարույց ուղևորությունը Բալի. medialab.am

Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած Ալեն Սիմոնյանի և բացառապես իշխանական պատգամավորներից կազմված 11 հոգանոց պատվիրակության Բալի այցելության վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը ի պատասխան «Մեդիալաբի» հարցման 30 օր ժամանակ է խնդրել, տեղեկացնում է medialab.am-ը։  «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի մինչև […]

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի