Մեր վրաններն են, կուզենք կփակենք, կուզենք՝ կբացենք, հարցեր կա՞ն. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր վրաններն են, կուզենք կփակենք, կուզենք՝ կբացենք, հարցեր կա՞ն…
Հենց սկզբից արձանագրենք ու անցնենք առաջ…
Ականջներիդ օղ կանեք, թե ձեր հուշատետրերում կգրեք, իմացեք՝ նիկոլը գնում է, դուք էլ նրա հետ․․․․
Էս հարցը արդեն ընթացքի մեջ հարց է եւ շուտով կապացուցվի․․․․
Հաջորդը՝ վրանով թե առանց վրանի, մենք պայքարը հասցնում ենք հաղթական ավարտի․․․
Պայքարը մերն է, մարտավարությունն ու ռազմավարությունը մենք ենք որոշում․․.իզուր մի աղմկեք․․․
Հրապարակ եկող մի քանի տասնյակ հազարավոր արժանապատիվ մեր հայրենակիցների ցավը տանեմ․․․
Երրորդը՝ մեր վրաններն են, կուզենք կբացենք, կուզենք՝ կփակենք, հարցեր կա՞ն․․․
Իսկ «հոգնածներին» խնդրում եմ գնան քնելու․․․Մենք պինդ ենք, ուժեղ ենք, ամուր ենք․․.
Մենք հաղթելու ենք էս կռվում․․.
Բայց էդ հաղթանակից հետո չգաք, ոտքի տակ չընկնեք․․․
Սա տեսակի կռիվ է, իրական, պինդ հայի տեսակի եւ տարբեր լաբորատորիաներում ստեղծված կլոնների.․․
Ու հայը հաղթելու է գոյատեւման էս պայքարում․․․
Այլ հարց չկա եւ չի քննարկվում․․․»: