Հետքայլ չունենք, պետք է գնանք մինչև վերջ․ Հովհաննես Խաչատրյան
168.am
168.am
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադառնալով երեկ Կառավարական ամառանոցների մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դեպքերին, հայտարարեց․ «Ոստիկանը Նիկոլ է, իսկ Նիկոլն էլ էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մենթ է»։ Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն պնդումները, […]
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմակավորված սպեցնազը քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի մոտակայքից առեւանգեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանին։ Ժողովրդարության բաստիոն Հայաստանում փողոցում մարդ են առեւանգում։ Հենրիխի գտնվելու վայրը այս պահին հայտնի չէ։ Իսկ Սարյան փողոցում գինու փարթին շարունակվում է»։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ջրբաժան է, երկրում հայերն են ու վախկոտի հրամանը կատարող բ֊ի տղերքը եւ սրանք լաց են լինելու իրենց ճղճիմ բախտի վրա…»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։ Ոստիկանության առանձին ծառայողներ «ռազբոռկեք», «լավ տղու բազառներ» և «խուժան կռվի» ցուցանմուշներ են։ Ասում ես՝ ինչի եք մարդկանց քրֆում, հարվածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։ Սրանց իրենց պարտականություններն ով […]
ԱԱԾ-ականների երեկվա «հայտնությունը» զվարճանք էր ստեղծել, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Ով ինչպես կարողանում էր՝ արագ քայլում էր դեպի կառավարություն՝ դեմքները փակելով, ճաղավանդակների վրայով, անիմաստ շարժումներով։ Դեմքները փակ էր, որովհետև այն ամենը, ինչ անում են ուժային կառույցները, հակաիրավականից բացի, պարզապես ամոթ է ու ամեն մարդ չի, որ կարող է բաց դեմքով դուրս […]
Փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ այցելել է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, նշում է՝ Արաբկիրի բաժնում ինը հոգի է եղել, որոնցից 4-ն ունեցել է մարմնական լուրջ վնասվածքներ: «Երեքին տեղափոխել էին հիվանդանոց, ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում, հնարավոր է, այդ երիտասարդը լուրջ խնդիրներ […]
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների ժամանակ իշխանությունը ցույց տվեց իր «խուժանական կերպարը»: «Ակնհայտ որևէ քաղաքական վարքագիծ, ժողովրդավարությանը բնորոշ վարքագիծ իշխանությունը ցույց չտվեց, ուղիղ հակառակը, նա ցույց տվեց, որ ընդհանրապես քաղաքական չէ, խուլիգանական վարքագծի տեր իշխանություն է», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մինասյանը: Նա ասաց, թե բազմաթիվ ոստիկաններ վիրավորվել […]
























