01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Շարժումը մտնում է նոր փուլ». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Դիմադրության շարժման կողմից հունիսի 14-ին հայտարարված նոր մարտավարությունը, այդ թվում Ֆրանսիայի հրապարակից վրանների դուրսբերումը, տակտիկական առումով ճիշտ ու ժամանակին արված քայլ էր։ Դրանով շարժումը հնարավորություն ստացավ վերադասավորվել, իմի բերել ուժերը և նոր լիցք հաղորդել ու շարունակել քաղաքական պայքարը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դեռևս մայիսի 27-ին էր հայտարարել շարժան հետ կապված խնդիրների ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին:

 

Ակնհայտ է, որ շարժման պատասխանատու Իշխան Սաղաթելյանը իրավիճակը ճիշտ է գնահատում, կայացնում է դրանից բխող որոշումներ: Նա և իր համախոհներն ազնիվ են շարժման մասնակիցների՝ ժողովրդի հետ, տանում են անձնուրաց ու վճռական պայքար, որի վկայությունն է նաև հունիսի 18-ին նախատեսված հանրահավաքը, հետևաբար դրան՝ ՊԵՏՔ Է մասնակցել:

Իշխանություններին կրկին հիշեցնում ենք, որ բռնաճնշումներով հնարավոր չէ իշխանությունը երկար պահել՝ ականջալուր եղեք մարդկանց:

 

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ