Վայոց ձորում ՊՆ «Կամազը» գլխիվայր շրջվել է, 11 զինծառայող հոսպիտալացվել է․ shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զինվորների կյանքին […]





































