13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«ՊՆ պաշտոնական կայքում մինչև հիմա սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում մինչև հիմա նախորդ գիշերը սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին որևէ տեղեկություն չկա։

 

Սա այն դեպքում, որ ՊՆ-ից լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում միջադեպը կարճ հաստատել էին, սակայն փոխանցել էին, որ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։

Դեպքի մանրամասների հետ կապված մի ամբողջ օր տարատեսակ լուրեր են շրջանառվում, իսկ թե ինչով են զբաղված ՊՆ-ի կուսակցական ֆունկցիոներները կարելի է միայն ենթադրել։

Դե իսկ իրավապահ համակարգը զբաղված է ընդդիմախոսների զուգարան գնալը օպերատիվ հետևելով, իշխանական մամուլին տարբեր թեմաներով օպերատիվ կադրեր տրամադրելով, իշխանական քարոզչամեքենան սպասարկելով, մի խոսքով վերածվել է քպ շարքային ստորաբաժանման։

Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։

Կարևորը իրենց կիրակին հաճելի անցնի, փորները կուշտ լինի, փողն էլ գրպաններում անպակաս»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ