22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անկեղծ ապշել էր որոշ փաստերից, որոնք ներկայացրել ենք». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմության բողոքի ակցիաների, ցույցերի շարունակականության մասին այսօր էլ կհամոզվեն։

 

«Իմ բազմաթիվ գործընկերների հետ կարողացել ենք միջազգային կառույցներին ներկայացնել այն խնդիրները, որոնք կան։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ առաջին անգամ էինք հնարավորություն ունենում դրա մասին խոսելու։ Անկեղծ, ապշել էր որոշ փաստերից, որոնք ներկայացրել ենք, երևի դրանք այնքան հակաժողովրդավարական էին, որ տեսագրություններն է խնդրել, մենք անմիջապես դրանց տեսագրություններն ուղարկել ենք, ինչպես քաղաքացիների վերաբերյալ վերաբերմունքի մասին է  խոսքը, այնպես էլ՝ ԱԺ նիստերի դահլիճում ՔՊ «ուսապարկերի» ամենաթողության»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի այն հայտարարությանը, որ ԱԺ-ում պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով, և նախարարության շենք մտած պատգամավորների վարքագիծը քննվի ու նրանք մանդատից զրկվեն, Աննա Մկրտչյանը նկատեց՝ իշխանազավթ խմբակը տարբեր տեսակի գործիքակազմ ունի՝ մի տեղում «ուսապարկներն» են, մի այլ տեղում՝ նախարարի հաստիքը զբաղեցնողն է, մեկ այլ տեղում՝ քրեաօլիգարխիկ ֆաբրիկան է։ Երբ նրանք հրահանգ են ստանում որևէ մեկին թիրախավորելու, ապա դա ուղիղ ցուցիչ է նրա, որ ընդդիմադիր պատգամավորները ճիշտ ճանապարհի վրա են։

 

«Մարդիկ, ովքեր փորձում են էթիկայի դասեր տալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, ովքեր իրենց կողմից ենթարկվում են հետապնդման, թիրախավորվում են, մի երկրում, որտեղ առողջապահության նախարարը գնում հիվանդանոցում տեսնում է  ծեծված քաղաքացու, հաջորդ օրը ԱԺ-ում ոստիկանին ասում է՝ շնորհակալ եմ այդ ծեծված քաղաքացու համար։ Հետևաբար՝ այդ մարդկանցից էթիկայի դասեր ստանալը ֆանտազիայի ժանրից է»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ քննարկում չեն ունեցել նրա նախկինում արած այն հայտարարության վերաբերյալ,  որ խորհրդարան չի վերադառնալու։

«Հայաստանում իշխանազավթ դավաճանները շարունակում են օկուպացված պահել մեր երկիրն ու պետությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ապա մենք շարունակում ենք մնալ փողոցում, մենք այնտեղ ենք, որտեղ կա Հայաստանի շահը, դրա մասին բազմիցս հայտարարել ենք, պարոն Վանեցյանն էլ շարունակում է մեզ հետ լինել փողոցային ակցիաներին։

Ես նախորդ տարվա օգոստոսի 2-ից ասել եմ, որ դավաճանների դեմ պայքարը հեշտ չի լինելու, դիմացը տրամաբանված մարդիկ չեն։ Հայրենիք ունեցող ցանկացած քաղաքացի 2 ամիս քաղաքացիների փողոց դուրս գալուց և կրկնելուց, որ իշխանությունը դավաճան ու անհայրենիք է, գոնե պիտի հեռանար։ Իշխանությունն ամեն օր ակնհայտ ապացուցում է, որ իրենք իրականում դավաճան են։

Ես վստահ եմ, որ դուք ականատես կլինեք այդ իշխանափոխությանը»,- ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ