Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ. Սերժ Սարգսյան
Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ: Այս մասին մայիսի 14-ին Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մայիսի 14-ին ՀՇՖ կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: […]





































