27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացին կարող է կապվել առաջին դեմքի հետ. Կառավարությունը իրազեկման արշավ է սկսում

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարություններով եւ նշեց, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է լինելու: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀԲ-ի աջակցությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրին, որը մեկնարկել է փետրվարի 1-ից եւ որի նպատակն է հանրությանն իրազեկել կառավարության իրականացրած բարեփոխումների վերաբերյալ: Վարչապետը նշեց, որ ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքներն իրացվեն ամբողջությամբ: […]

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ […]

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

Հայաստանում ինքնասպան լինողների գերակշիռը մասը տղամարդիկ են

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության, անցած տարի` հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 647 դեպք: Դրանք, 2010թ. համեմատ աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010թ. համեմատությամբ  նվազել են 13.3%-ով: Ինքնասպանություն գործածների գերակշռող մասի տարիքը տատանվել է 30-65 /55.4%/ եւ 65 ու բարձրի /23.1%/ շրջանում: Իսկ ինքնասպանության փորձերի դեպքերը 2010թ. համեմատ աճել […]

Ծաղիկ Ռուբոն կառաջադրվի՞ իր եղբորորդու դեմ

Մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքից պատգամավոր ընտրված հանրապետական Լեւոն Սարգսյանը` /Ալրաղացի Լյով/ հավաստի տեղեկություններով, այս անգամ չի առաջադրվելու: Կուլիսային լուրերի համաձայն, այստեղ առաջադրվելու ցանկություն ունեն` ԲՀԿ-ական Ռուբեն All Posts Գեւորգյանը/Ծաղիկ Ռուբո/ եւ նրա եղբորորդին` Դավիթաշենի թաղապետ, հանրապետական Արթուր Գեւորգյանը: Վերջիներիս փոխհարաբերությունները այնքան էլ ջերմ չեն: “ Ես  դեռ ոչինչ չեմ կարող ասել, իմ կուսակցությունը, իմ […]

Ավազակային հարձակում` Երևանի դպրոցներից մեկի վրա

Անցած գիշեր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի թիվ 32 միջնակարգ դպրոցի վրա։ Այդ մասին ոստիկանություն ահազանգել էր դպրոցի տնօրենը, ով  զանգահարել էր քաղաքի վարչության հերթապահ մաս ու հայտնել, որ անհայտ անձինք մտել են դպրոց եւ փորձել են բացել զինանոցի դուռը։ Ոստիկանները տեղում  պարզել են, որ 3 անհայտ անձինք դպրոցի հետնամասի դռան բաց մուտքից մտել […]

Քաղաքապետը Դալմայի այգիների հողօգտագործողների հետ քննարկել է փոխհատուցման հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ և լսել նրանց հուզող հարցերը` նախկինում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումների հետ կապված: Ծանոթանալով յուրաքանչյուրի գործին ու դիմումին առանձին և զրուցելով քաղաքացիների հետ` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը, հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից, իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված