22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտոմեքենաները ձնակույտի մեջ են հայտնվել

Մարտի 10-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել է 1 ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել Ապարանի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները՝  “Կունգ” ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Մարտի 9-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում՝ մերկասառույցի հետևանքով, 1 ավտոմեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր են մեկնել Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել երկու ավտոմեքենա, որոնք շարունակել են իրենց ճանապարհը:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ