20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը տրակտորը չնվիրեց

Արմավիրի մարզում վարչապետ Տիգրան Սարգսյնաի հետ հանդիպմանը,  համայնքներից մեկի ղեկավարը խոսելով գյուղացիներին գյուղտեխնիկա տրամադրելու մասին` Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե “ինչ անի գյուղացին, եթե  50 տոկոսը չունի”`  նկատի ունենալով  գյուղտեխնիկայի սուբսիդավորումը, որի  50 տոկոսը տալիս է պետությունը, մյուս մասը` գյուղացին: Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման  համայնքը պետք է ընդգրկվի կառավարության  ծրագրերի մեջ, արդեն 50 անապահով համայնք […]

Արարատում “ամուսինը” ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստավում 29-ամյա արարատցի մի երիտասարդի նկատմամբ, ով  ամիսներ շարունակ  անընդհատ շահագործել է իր հետ փաստացի ամուսնության մեջ գտնվող  20-ամյա մի կնոջ /հասկանալի պատճառով անուն չի հրապարակվում/: Տղան ահաբեկել է երիտասարդ աղջկան` ասելով, որ երեխային կգողանա, չի թողնի որ մայրը կապ ունենա, եւ ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել: Աղջիկը երեխայից չզրկվելու […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում` փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից  

Մաշտոցի պուրակի բնապահպանները արհեստականորեն սրում են իրավիճակը. Ոստիկանության հայտարարությունը

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների եւ հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետեւյալը: ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես  վարչական դատարանին: Հետեւաբար ոստիկանությունը պարտավոր […]

Լրագրողը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել /վիդեո/

Ակտիվիստ, լրագրող Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել: Նա այս կերպ իր բողոքն է  արտահայտում և վճռականությունը ապացուցում պուրակում իրականացվող շինարարության դեմ: Միթե կրպակն ավելին արժե քան մարդու կյանքը: https://www.youtube.com/watch?v=le7CYGm7XUM&feature=player_embedded

Ինչպե՞ս ստեղծել էրոտիկ տրամադրվածություն

Հրապուրիչ բուրմունքները կարող են վերադարձնել կիրքը ձեր հարաբերություններում: Արոմաթերապիան լիբիդոյի բարձրացման միջոցներից մեկն է: Դրանից օրգանիզմում առաջանում են էնդորֆիններ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են սեքսուալ հակում: Բացի այդ, արոմայուղերը հանգստացնում են, տրամադրությունը բարձրացնում են, դրական էմոցիաներ են հաղորդում, ցանկություն են առաջացնում եւ էրոտիկ ֆանտազիաներ են առաջացնում: Որոշ յուղեր մի քանի հատկություններ են համատեղում իրենց […]

Երեւանում գիշերը ապօրինի ծառեր են հատել

Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը  Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում  ապօրինի ծառահատում է իրականացվել: Տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և […]

ՃՈ պետի անհավանական արկածները /վիդեո/

Սյունիքի մարզկենտրոնում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել է  ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետը: Նա իր ծառայողական ավտոմեքենայով մտել է Կապանի քաղաքապետարանի բակ, հասել մինչեւ  մուտքի աստիճանները: Նման բան չէր եղել մինչեւ օրս, եւ նույնիսկ քաղաքապետերը այդպես չեն ինքնադրսեւորվել: Միջադեպի մասին պատմող լուսանկարը տեղադրվել է Youtube-ում:  Henaran.am-ի տեղեկություններով Անդրանիկ Շավոյանը նոր է նշանակվել ՃՈ Կապանի բաժնի պետ, եւ […]

“Queen”-ը ելույթ կունենա նոր վոկալիստի հետ /վիդեո/

“Queen” խմբի կիթառահար եւ թմբկահար Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը հայտարարել են, որ համատեղ համերգ կունենան ամերիկացի փոփ երգիչ Ադամ Լամբերտի հետ: Ինչպես նշվում է խմբի պաշտոնական կայք-էջում, ելույթը տեղի կունենա հուլիսի 7-ին Նեբվորտում կայանալիք  “Sonisphere” եռօրյա փառատոնի շրջանակներում: Փառատոնին ելույթ են ունենալու նաեւ “Kiss” եւ “Faith No More” խմբերը: Մեյը եւ Թեյլորն արդեն 2 […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 18:00 դրությամբ

Փետրվարի 21-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինիշրջանի  Գառնահովիտ – Զովասար, Հակո -Ջալփո (Կանչ) եւ Սորիկ գյուղերի, Արագածիշրջանի Արագած, Բերքառատ եւ Լեռնապարգյուղերի եւ Ապարանի շրջանի Նիգավան,Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները: Փակ են նաեւ Սելիմի լեռնանցքը եւ Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակ-Ջաջուռ, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գյումրի-Ամասիա,Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Քալբաջար-Սոտք ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված