25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Կենտրոն”-ի Պետրոսը վերադարձել է

“Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանի բացակայությունը եթերից ժամանակավոր էր: Մի քանի օր է, որ “Ուրվագծի” հյուրերին ընդունում էր Ռուզան Խաչատրյանը: Դա կապ չուներ նրա պատգամավոր դառնալու ցանկության հետ, պարզապես Հայաստանում չէր: Հիշեցնենք, որ նա ընդգրկված է լինելու ԲՀԿ համամասնական ցուցակում: Իսկ Henaran.am-ի այն հարցին, թե  ցուցակի որ  համարն է  լինելու, Պետրոս Ղազարյանը` ասաց, […]

Մայր Աթոռը արձագանքում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին

Անվանի գիտնական, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում` սկանդալային հայտարարություններ է արել, մասնավորապես ասելով, որ մենք եկեղեցու կարիք չունենք” : “Եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի` հոգեւորականների գլխավորությամբ, այլ զենքի, մարտի կկոչեին, ոչ թե “դրախտի սին գաղափարներով  ուղեղները արդուկել ու հանուն ոչնչի նահատակվել”,-ասել է նա: Ֆեյսբուք սոցկայքում Սամվել […]

Դպրոցականները երկու ամիս անվճար կարող են այցելել թատրոններ ու թանգարաններ

Երեւանի քաղաքապետարանի՝ թատրոններ ու թանգարաններ այցելելու դպրոցականների անվճար աբոնեմենտային ծրագիրը, որին աջակցում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այս տարի կրում է ‘Մշակութային գարուն’ խորագիրը:  Մարտի 2-ից հունիսի 2-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների աշակերտները այցելելու են թատրոններ, Երեւան քաղաքի պատմության թանգարան, տուն-թանգարաններ, դպրոցականի ֆիլհարմոնիա: Ծրագրի մեկնարկի օրը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի հիմնական դպրոցների 300 աշակերտները Հր. […]

Փոխնախարարը չի հասկանում բողոքողներին

‘Քաղծառայության համար նախատեսված սոցիալական փաթեթը դեռ նոր է իրականացվում, եւ ես չգիտեմ այդ ինչ դժգոհություններ են, ինչ հիմնավորումներ են’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով քաղծառայողներին հատկատցված սոցիալական փաթեթի շուրջ առաջացած դժգոհությունների մասին հարցին: Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթը հնարավորություն է ստեղծում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց […]

Մարտի 1-ից սկսած մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման աշխատանքներ

Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով եւ ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ: Զբոսայգիների, պուրակների եւ կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման եւ ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերեւները: Սիզամարգերի թարմացման, նորերի ստեղծման եւ ընդհանուր կանաչապատման աշխատանքների համար կներկրվի 5500 կգ խոտի սերմ: Մասնագետների կողմից իրականացվում է նաեւ ծառերի սանիտարական էտում: Չորացած եւ կենսական […]

Փակ շուկայի տարածքում քանդման աշխատանքները դադարեցված են

Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում  իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր ‘Թիվ 1 շուկա’ ՍՊԸ-ն  տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների […]

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ բախտը կնոջ առումով չի բերել /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանը այդպես էլ չասեց այն հանելուկի պատասխանը, թե ինչու է մասնակցում ԱԺ նիստերին: Հիշեցնենք, որ անցած ասուլիսին` նա հանելուկ էր առաջարկել  լրագրողներին` գտնել պատասխանը, թե ինչու է մասնակցում ԱԺ նիստերին: Լրագրողների այն պարզաբանմանը, թե դա կապ ուներ ԱԺ խոսնակի փոփոխության հետ` ասաց. “Ես չգիտեմ, ինչ նկատի ունեք, բայց մտածեք, […]

ՕԵԿ-ը բազմաթիվ գործարարներ ունի, բայց նրանց ԱԺ չի տանի. Հեղինե Բիշարյան

ՕԵԿ համամասնական ցուցակում կլինեն աշխատող, ինտելեկտուալ լավ վարքագիծ ունեցող մարդիկ, որոնք լծվելու են օրենսդրական գործունեության: Այսօր այս մասին ԱԺ ճեպաազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: “ՕԵԿ-ը կարեւորում է օրենքի ճանապարհով երկիրն առաջ տանելը, դրանով պայմանավորված ՕԵԿ-ը ինտերգրվեց ԵԺԿ-ին եւ նման հրավեր ստացել է նաեւ ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունը”,-նշեց նա: Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ […]

Պուտինը` սեքս-խորհրդանիշ /ֆոտո/

Ռուսական “Լեւադա” կենտրոնը հետաքրքիր հարցում է կազմակերպել` պարզելու, թե ովքեր են  երկրի սեքս-խորհրդանիշերը: Պարզվում է, որ ռուս կանանց համար ուժեղ սեռի ամենասեքսուալ ներկայացուցիչները երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, մերկապարող Սերգեյ Գլուշկոն եւ վարչապետ Վլադիմիր Պուտինն են: Բացի նրանցից ամենասեքսուալ տղամարդկանց հնգյակում են հայտնվել գործարար Միխայիլ Պրոխորովը եւ Ռուսաստանի “լավագույն ձայն” Նիկոլայ  Բասկովը: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա […]

“Պուտին” ակումբ է բացվել նաեւ Վաշինգտոնում

Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցավ “Պուտին” ակումբի ԱՄՆ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին ամերիկյան “Պուտին” ակումբի բացման առթիվ ակումբի համանախագահներ  Էդգար Բարսեղյանն ու Տիգրան Քոչարյանը գործուղվել էին ԱՄՆ: Ակումբի նպատակն է ամերիկյան երիտասարդներին օգնել հասկանալ և ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի կենսագրությունը, գիտական և գեղարվեստական աշխատանքները, դիտել նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Ակումբի բացումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի