12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կան պետական ծառայություններ, որտեղ դեռևս կա կողոպուտ. Տիգրան Սարգսյան

Կառավարության հերթական նիստին  վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակին: Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։

“ Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն ուժի մեջ է, դեռևս կա կողոպուտ, կաշառք են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։

Մոնիթորինգն սկսված է, և մենք երկու շաբաթվա ընթացքում կամփոփենք մոնիթորինգի արդյունքները` ըստ գերատեսչությունների”,-տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ