20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետը Օշականում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ միասին Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ այցելել է Օշական: ՀՀ վարչապետը ծաղկեպսակ է դրել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, եւ եկեղեցու դպրատանը ներկա է գտնվել Օշականի դպրոցի սաների կազմակերպած միջոցառմանը:

Բնակարանից անգամ ջրատաքացուցիչ են գողանում

Փետրվարի 19-ին ոստիկանության Սպիտակի բաժնի  ծառայողները պարզել են, որ 1991 թ. ծնված Հրաչյա Գ.-ն վարձակալությամբ իրեն հանձնված բնակարանից ապամոնտաժել եւ յուրացրել է ‘Արիստոն’ տիպի ջրատաքացուցիչ: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

Ծաղկաձորի ճանապարհին ամենագնաց է շրջվել

Փետրվարի 18-ին, ժամը 13.00-ին, Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին ‘ՍԵՖ’ մակնիշի ամենագնաց է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

Հրանտ փղիկը շուտով կյանքի ընկերուհի կունենա

Երեւանի կենդանաբանական այգու Հրանտ անունով հայտնի փիղն արդեն 17 տարեկան է: Փղի կյանքը հարմարավետ դարձնելու ուղղությամբ ներկայումս այգու տնօրինությունը միջոցառումների ծրագիր է մշակում, որը ներառում է համապատասխան ձմեռանոցի պատրաստումը, փղին հատկացված տարածքի ընդարձակումը եւ, իհարկե, զուգընկերոջ հարցի լուծումը: Հիշեցնենք, որ 1999-ից Մոսկվայի կենդանաբանական այգուց Երեւան տեղափոխված փղի համար մինչ օրս հաջողվել է մեկ անգամ զուգընկեր […]

Բնակչին, ով չի արձագանքում դռան զանգերին` օգնություն է անհրաժեշտ

Փետրվարի 21֊ին, ժամը 15.25֊ին ‘1֊03’ ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Հ. Քոչարի թիվ 1 շենքի 6 բնակարանի բնակիչին անհրաժեշտ է շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր, սակայն վերոնշյալ հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եվ հեռախոսազանգերին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ծառայության 4 հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ […]

Բուդապեշտում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցու կողմից սպանված Գուրգեն Մարգարյանին

Բուդապեշտի կենտրոնում գտնվող Շանդոր Պետյոֆի հրապարակում գտնվող խաչքարի մոտ ակցիա է տեղի ունեցել` նվիրված 2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, հաղորդում է “Armenia Today”-ը: Միջոցառմանը, որը կազմակերպել է Հունգարիայի հայ համայնքը, մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանատան խորհրդական Արթուր Մուշեղյանը: Ակցիայի մասնակիցները խստորեն դատապարտել են Մարգարյանի սպանությունը` նշելով, որ այն մինչ […]

Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ: “Սամոշ” ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի  հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` հիշյալ ընկերության տնօրենի կողմից  խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին: Մասնավորապես` նախանական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից […]

Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են

Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի  ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում: “Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում […]

Դատապարտյալի ինքնասպանության հարցում պատասխանատվությունը կրում է արդարադատության նախարարությունը. Ա. Սաքունց

2012թ. փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից  հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960թ. ծնված  դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը  թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Ի դեպ, Հ. Դոխոլյանը […]

Մաշտոցի այգու խնդրի լուծումը` ըստ բնապահպանների

Բնապահպան-ակտիվիստների պայքարը շատ արդարացի եւ օրինական պահանջ է, նրանց  միակ պահանջը առողջ շրջակա միջավայր ունենալն է: Այսօր հրավիրված ասուլիսին Մերի Խաչատրյանը բնապահպանների անունից ներկայացրեց Մաշտոցի այգու կառուցապատման շուրջ ծավալված հարցի լուծումը: Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները, ըստ քաղաքապետարանի` ժամանակավորապես տեղափոխվելու են Մաշտոցի այգի: Այս որոշումը չեն ընդունում բնապահպանները, ովքեր այգու տարածքում թույլ չեն տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված