26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ

Այսօր ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որով ՄԻՊ-ը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ, որոնք խաղաղ հավաքների ժամանակ կկանխեն մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները: Մասնավորապես.

‘Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ‘Հավաքների ազատության մասին’ ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռեւս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռեւս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների եւ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները: Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաեւ համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից եւ մարդկանց իրավունքների խախտումներից’:

Henaran.am-ին հաղորդում են ՄԻՊ մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ