Զենքը թողել է աղբարկղի մոտ
Մայիսի 15-ին, ժամը 15.35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ‘Կարաբին’ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը` ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ եւ ‘Կարաբին’ հրացանի 7.62 մմ տրամաչափի 215 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4 պայթուցիչ, ‘Կարաբին’ հրացանի 7.62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60 եւ 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը` ժամը 15.00-ին, ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել Սեւան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի եւ հանձնել ‘Կարաբին’ հրացանի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ եւ ինքնաձիգի պահունակ:
Նշանակվել է փորձաքննություն:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից