12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Աշոտյանը վերջապես կազատվի

Չնայած մայիսի 17-ին լրանում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու մեկամսյա ժամկետը, բայց նա շարունակում է զբաղեցնել իր նախկին աշխատասենյակը:

Ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը շարունակում է աշխատել Զոլյանի  կից աշխատասենյակում, իսկ  ռեկտորի կաբինետի բոլոր հեռախոսահամարները վերահասցեավորվել են պաշտոնակատարին:

Ի դեպ, Զոլյանը, Henaran.am-ի տեղեկություններով,  բուհի հաշվապահությունից պահանջել է իր վերջնահաշավարկը: Եթե մինչ վաղը Զոլյանը չդիմի դատարան, ապա նա կհամարվի ազատաված աշխատանքից:

Ի դեպ, նախկին ռեկտորը   վարչական դատարան է դիմել` համալսարանում ստուգումների արդյունքում ապրիլի 12-ին կայացված ակտը վիճարկելու համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ