21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստաբանները կդիմեն գործադուլի. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Վճռաբեկ դատարանի գործողություններից դժգոհ Փաստաբանների պալատի մի խումբ փաստաբաններ պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների՝ ընդհուպ հայտարարել գործադուլ: Այս մասին հայտարարել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ “այսուհետ ստորադաս դատարանները կարող են ապացույցները չհետազոտել, եւ դա երբեք ու երբեք դատավարական նորմի խախտում չի կարող համարվել”: Մտավախության առիթ է հանդիսացել փաստաբանի […]

Ծառուկյանը զենք է պահել Հմայակի ճակատին. 168 ժամ

“168ժամ”-ի  տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: “Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ .Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել եւ դրա համար երկար բացատրություններ է տվել: […]

Սկանդալ. Քլինթոնի կապը պոռնոաստղերի հետ

ԱՄՆ նախկին նախագահ եւ ներկայիս պետքարտուղարի ամուսին Բիլլ Քլինթոնը կրկին հայտնվել է ամերիկյան հասարակության եւ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` բարեգործական երեկոյի ժամանակ արված լուսանկարի պատճառով: Մոնտե-Կարլոյի “Hotel de Paris” հյուրանոցում կայացած հանդիսավոր արարողությանը, որի կազմակերպիչներից մեկը Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդն է եղել, Քլինթոնին նկատել են միանգամից 3 հայտնի պոռնոաստղերի շրջապատում: Հայտնի հյուրերի թվում են եղել […]

ԱՄՆ-ում մահապատիժներն այսուհետ կիրագործվեն Ջեքսոնին սպանած դեղամիջոցով

ԱՄՆ-ի Միսուրի նահանգում որոշել են ուժեղ ազդեցությամբ պրոպոֆոլ կոչվող քնաբերը մահապատիժների դեպքում  դատապարտյալներին ներարկելը: Այսինքն` պրոպոֆոլը, որը դարձավ փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ողբերգական մահվան պատճառը 50 տարեկանում, ԱՄՆ-ում այսուհետ կօգտագործվի մահապատիժներ իրագործելու դեպքում: Միսուրի նահանգի քրեակատարողական հիմնարկները որոշել են փոխարինել նախորդ միջոցը, որը կոչվում էր “տեքսասյան կոկտեյլ”: Այն իր մեջ ներառում էր 3 բժշկական պրեպարատներ: […]

Կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում`մայիսի 26-28-ը շրջանների զգալի մասում, 29-30-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 28-30-ին կբարձրանա 4-5 աստիճանով: Երեւանում`մայիսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, […]

Աշխատավարձից կպահեն ԲՀԿ-ի անունը յուրահատուկ հնչեցնելու համար

Henaran.am-ի աղբյուրներով, “Կենտրոն” հեռուստաընկերությունում օրերս կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությանը քննարկել են նախընտրական քարոզարշավն ու վերլուծել: Հնչել են տեսակետներ, որ “Էպիկենտրոն” լրատվականի հիմնական թողարկման հաղորդավար Գրիգոր Հարությունյանը ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի  անունն արտասանել է առանձնահատուկ շեշտով ու զգացմունքային ոճով: Սակայն հաղորդավարը չի համաձայնել “մեղադրանքների” հետ եւ ասել է. “Ինչ եք խոսում, այդ անունը պիտի այդպես ճոխ […]

Անգելա Մերկելը քարտեզի վրա չի գտել Գերմանիայի մայրաքաղաքը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խայտառակվել է եվրոպական դպրոցներից մեկի աշակերտների առջեւ: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, նա չի կարողացել քարտեզի վրա գտնել իր երկրի մայրաքաղաքը: Մերկելի համար աշխարհագրության “քննություն” են կազմակերպել միջազգային դպրոցներից մեկում: Աշակերտները քննարկելիս են եղել միգրացիայի խնդիրը եւ շրջագիծ քարտեզի վրա նշել այն քաղաքները, որտեղ իրենք ծնվել են: Մերկելին եւս առաջարկել են գտնել […]

Սատարել են ԼՂՀ դիրքորոշմանը

Մայիսի 24-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտը, նրա  տնօրեն  Կոնստանտին Զատուլինի ղեկավարությամբ, անց է կացրել ‘Կլոր սեղան’` ‘Կովկասին ուղղված ներքին եւ արտաքին սպասնալիքները Մերձավոր եւ Միջին Արեւելքում առկա ճգնաժամի պայմաններում’, որին մասնակցել են  տարածաշրջանի ռուս առաջատար փորձագետներ, Լեռնային Ղարաբաղի, Իրանի, Ադրբեջանի, Աբխազիայի դեսպանությունների ներկայացուցիչներ: ‘Կլոր սեղանի’ աշխատանքին ԼՂՀ կողմից մասնակցել են ՌԴ-ում ԼՂՀ  մշտական ներկայացուցչության աշխատակիցներ  […]

Սիրիա. պատերազմ` առանց կանոների

ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը, որը հետաքննում է իրավիճակը Սիրիայում, երկրում ավելի քան մեկ տարի շարունակվող  արյունահեղությունների մեջ մեղադրել է սիրիական իշխանություններին, հաղորդում է  “Ազատություն’ ռադիոկայանը: Հանձնախմբի մուտքը Սիրիա արգելված է եղել, այդ պատճառով էլ նրանց եզրակացությունները հիմնված են չարագործությունների ականատեսների, կռվող կողմերի ենթակաների եւ տուժածների հետ զրույցների հիման վրա: Խումբն իր գլխավոր եզրակացությունը ձեւակերպում է հետեւյալ […]

Գելխեղդ գամփռը` հայկական /վիդեո/

65 երկրների կողմից գելխեղդ գամփռ շան ցեղատեսակը պաշտոնապես ճանաչվել է հայկական ցեղատեսակ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: ‘’Հիմա մենք պայքարում ենք, որ Վանա կատու եւ ղարաբաղյան ձիու ցեղատեսակները նույնպես ճանաչվեն  հայկական: Եթե սելջուկ-թուրքերը մեր տարածքները նվաճել են, դա դեռ չի նշանակում, որ մեր կենդանիները Հայկական լեռնաշխարհինը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի