11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանը մաքրեց Մանկական երկաթուղին

ԱՄՆՇրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպնատան աշխատակիցները Հրազդանի կիրճում գտնվող Մանկական երկաթուղու մուտքին հարող տարածքը մաքրել են կուտակված աղբից: “Շատ գնահատում ենք քաղաքապետի աջակցությունը մեր արշավին, որ սկզբնավորում ենք: Սա մեր առաջին քայլն է, որն առաջ գնալու միտում ունի: Երևանը շատ գեղեցիկ քաղաք […]

19-ամյա աղջիկն ու տղան անչափահասին ներգրավել են հանցանքի մեջ

Հունիսի 4-ին, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից  ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի, որը ս/թ մարտի 21-ից հետախուզվում էր ավազակության  և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: Նույն օրը, ժամը 16.00-ին,  ոստիկանության ծառայողները Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցից Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման են ենթարկել  նաև 19-ամյա մի աղջկա, որը ս/թ մարտի […]

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է սուրբ Գայանյանց կույսերի օրը

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը […]

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչներն ակնկալում են Հովիկ Աբրահամյանի աջակցությունը

Նալբանդյան 106/1 շենքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է. “Դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում եւս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով: Թեեւ բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորոն շրջանառվել: Դրանց համար հիմք […]

Գայլերը հասել են Լոր գյուղ

Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում գայլերը հոշոտել են 77-ամյա Ռոզա Հովսեփյանի 7 ոչխարներից 5-ին: Մյուս երկուսը վերքերից սատկել են 2 օր հետո: Գայլերից փրկվել է միայն տիկին Ռոզայի միակ այծը: Գյուղացիների խոսքով չի եղել դեպք, որ գայլերը հասնեին մինչեւ գյուղ: Գյուղի հարակից անտառներում գայլեր լինում են, բայց տներ կամ գոմեր չէին մտնում: Գյուղացիները չգիտեն ինչ անեն. […]

Փաստաբանները գործադուլ կանեն՝ չեն դիմանում դատավորներին

Հունիսի 11-ին, ընդամենը  մեկ օրով, Հայաստանի փաստաբաննները գործադուլ կանեն: Ըստ նրանց հայտարարության` նրանք դժգոհ են Հայաստանի Վճռաբեկ դատարանի դատավորներից եւ այդ օրը լրագրողներին ներկայացնելու են իրենց պահանջները:  Այս մասին տեղեկացանք փաստաբաննների պաշտոնական կայք-էջից: Գործադուլին միացող փաստաբանները պետք է ստորագրեն կայքում տեղադրված հայտարարության տակ: Արդեն 100 փաստաբան միացել է ձեռնարկմանը:  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը […]

Անվտանգ կարուսելների երկիր Հայաստանս

Հայաստանում ներկա պահին փորձաքննություն չանցած կարուսելներ չկան, իսկ դրանց արդյունքում 2012 թ. որեւէ կարուսելի գործունեություն չի կասեցվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւանի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը: Վերջինս հիշեցրեց, որ անցած տարի Սյունիքի մարզկենտրոնում 2 կարուսելների գործունեություն դադարեցվել էր: Այսօր Հայաստանում գործող 114 կարուսելն […]

Թագուհու ամուսնու առողջությունը չի դիմացել հոբելյանական միջոցառումներին /վիդեո/

Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումների ամենաթեժ պահին նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը հոսպիատալցվել է եւ չի կարողանա մասնակցել հետագա միջոցառումներին, հաղորդում է “pravda.ru” կայքը: 90-ամյա դուքսն արդեն հասցրել է մասնակցել նավերի շքերթին Թեմզա գետի վրա, որի ժամանակ եղանակն այնքան էլ բարենպաստ չի եղել, եւ հավանաբար այդ ժամանակ էլ […]

Կարեւորը մենք ենք ու Ամերիկան. հա, Ավստրիան էլ. Իրատես de facto

Ռուսաստանի հետ “վերաբեռնման” ամերիկյան երազանքը Պուտինի ընտրվելով ոչ եւս է լինում: Ակնհայտորեն սրվում են երկու երկրների հարաբերությունները նույնիսկ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ռուսաստանում ԱՄՆ դեպան պարոն Մակֆոլդի` G-20-ին մասնակցությունն է: Էլ ուր մնաց` Հարավային Հ/Կ օր ու մեջ այցելող պետդեպի տիկնոջ առաքելությունը ԽՍՀՄ վերակագնող Ռուսիան կարողանար կուլ տար: Ահա եւ տեղի ունեցավ դիվերսիա: Չինարում: Ճիշտ […]

Եկեղեցու բակում վառել են Հայաստանի եռագույնը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին`ժամը 14:20-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ըստ թերթի,  35-ամյա Ալբերտ Նիկողոսյանը եկեղեցու բակում վառել է ՀՀ պետական դրոշը: Թերթը նշում է, որ տղամարդը հաճախ է նման արտառոց միջադեպեր “կազմակերպում”. վերջին անգամ նա ջարդել էր ՀՀ կառավարության շենքի ապակիները: Թերթի աղբյուրները տեղեկացրել են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի