25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեղադրում են մանկական “Եվրատեսիլի” կազմ կոմիտեին /վիդեո/

Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան նախընտրական փուլը: Մեր ունեցած տվյալների համաձայն, ներկայացվել էր շուրջ 40 հայտ, որից ընտրվել են շուրջ 20-ը, որոնք էլ կներկայացվեն ուղիղ եթերում Հայաստանի Հանրային Հեռուստատեսությամբ: Ինչպես միշտ հաղթողի ընտրությունը կկատարվի ժյուրիի փակ քվեարկության և կարճ հաղորդագրությունների միջոցով:

Առաջին հայացքից, կարծես թե, ամեն բան ընթանում է բնականոն հունով: Բայց, արի ու տես, որ հերթական անգամ, ինչպես միշտ, կա խնդիր: Իսկ խնդիրը հետևյալն է.

Մարինե Աբրահամյանին, ծնված 1999 թ-ին, մանկական Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը, նույն ինքը` կազմկոմիտեն, առանց հիմնավոր պատճառների թույլ չի տալիս մասնակցել նախընտրական փուլին: Երեխան և նրա կատարած երգը ամբողջովին համապատասխանում են Եվրատեսիլի կողմից ներկայացված պահանջներին` դեռ 13 տարեկան է (մասնակիցների տարիքը պետք է լինի 10–15), երգի խոսքերի հեղինակ և երաժշտության համահեղինակն է (կատարող երեխան առավելագույնս պետք է մասնակցի երգի ստեղծմանը), ունի հոյակապ ձայնային տվյալներ:

Սակայն, Եվրատեսիլի հայաստանյան կազմկոմիտեն պատճառաբանում է, թե երեխայի կատարած երգը լուրջ է և չի համապատասխանում Եվրատեսիլի ձևաչափին, մինչդեռ Եվրատեսիլի կողմից ներկայացված պարտադիր կանոնների մեջ նման ձևակերպում չկա: Ավելին, օրինակ Ուկրաինան այս տարի ներկայանում է նույնպես լուրջ երգով: Ուստի մենք թույլ ենք տալիս ենթադրել, որ տեղի է ունենում ինչ-որ խտրականություն և երեխայի իրավունքների ոտնահարում:

Սակայն, հարցը վերջին շաբաթվա իրադարձությունների լույսի ներքո ձեռք է բերում նաև այլ կողմ: Հունգարիայի, որպես ԵՄ անդամ երկրի և Ադրբեջանական իշխանությունների կողմից վարած լկտի քաղաքականության, այն է` հայասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, ներում շնորհելու և հերոսացման հետևանքով, կրկին բարձրանում է «Լինել, թե չլինել» հարցը:

Այս տարի մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի 10 ամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակցության հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Կրկին կանգնում է հայ ազգի արժանապատվության և անվտանգության հարց: Արդյոք մենք վստահաբար կարող ենք ասել, որ մրցույթում Հայաստանը ներկայացնող երեխան և հայաստանյան ողջ պատվիրակությունը կլինեն ապահով, և ինչ կերպ ենք մենք պատրաստվում հանդես գալ ողջ Եվրոպայի առջև այս աղմկահարույց իրադարձությունների լույսի ներքո: Արդյոք կարիքը կա, որ մենք թեկուզ եվրոպական, բայց նույն բեմում մեկտեղ կողք-կողքի կանգնենք ադրբեջանցի ներկայացուցչի հետ, և եթե այո, ապա ինչ կեցվածքով և ինչ ասելիքով:

Ձեր դատին է ներկայացվում 13 ամյա Մարինե Աբրահամյանի հեղինակային երգը:

Նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի նախընտրական փուլի մասնակիցների, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցի կատարումները:

http://www.youtube.com/user/armeniaineurovision

http://www.youtube.com/watch?v=pduffInkabM

“Տաղանդավոր Սերունդ” մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ի փոխնախագահ Լ. Ստեփանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ